Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նազելի Բաղդասարյան. Չկա աշխարհում երկիր, որտեղ ՍԴ անդամները գրեթե ցմահ են պաշտոնավարելու

Նազելի Բաղդասարյան. Չկա աշխարհում երկիր, որտեղ ՍԴ անդամները գրեթե ցմահ են պաշտոնավարելու
10.12.2019 | 14:30

«Մեր ընդդիմադիր գործընկերները փորձում են նշել, որ սա կեղծ օրակարգ է, առաջնային խնդիր չէ, բայց եկեք տեսեք, որ ՍԴ հարցը կապված է մեր երկրում ցանկացած խնդրի հետ»՝ ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Ըստ նրա՝ սահմանադրականության խնդիրը առաջնային է: Եվ եթե Սահմանադրության զարտուղի ճանապարհներով մենք ունենք ՍԴ, այս հարցը պետք է հանգուցալուծել: «Այո, մենք թանկ ենք վճարում, համաձայն եմ: Թանկ ենք վճարում, որովհետև յուրաքանչյուր մարդ իր սխալների համար թանկ է վճարում: Եվ թեև այս սխալը չի եղել մեր կառավարության ու մեր գումարման ԱԺ օրոք, բայց, այո, մեր պետականության օրոք թույլ տրված սխալ է: Եվ մենք ստիպված թանկ ենք վճարելու»,- հավելեց պատգամավորը: Ըստ նրա՝ սա ճիշտ մեխանիզմ է՝ ՍԴ ճգնաժամը լուծելու համար: Նա ասաց, որ չկա աշխարհում երկիր, որտեղ ՍԴ անդամները գրեթե ցմահ են պաշտոնավարելու: Եվ այս հարցում Հայաստանի կառավարության տեսակետը կիսում են նաև միջազգային փորձագետները: «Երբ նույն Վենետիկի հանձնաժողովի ու փորձագետների հետ խոսում ենք, ասում են՝ այո, կամավոր սկզբունքով այս ինստիտուտն ընդունելի է: Եվ սա նորություն չէ հայաստանյան իրականության մեջ, ինչո՞ւ ենք խեղաթյուրում փաստերը»,- նշեց Բաղդասարյանը:

«Մենք չենք գնում ստիպողաբար, պարտադիր նշաձողով և կամավորության սկզբունքով ենք անում: Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի՝ մեզ համար սա անձերի պայքար չէ, այլ լեգիտիմ պետական ինստիտուտի ձևավորման հարց է: Եվ մենք որևէ պետական ինստիտուտ, անգամ եթե ունենք շատ բարձր վստահության ձող, չենք համարում անառիկ բերդ և այդ անառիկ բերդի ցուցումներով այստեղ ելույթ չենք ունենում»,- հայտարարեց նա:

Դիտվել է՝ 1415

Մեկնաբանություններ