Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գևորգ Գորգիսյան. ՍԴ միակ ճգնաժամը ձեր նշանակած դատավորն է

Գևորգ Գորգիսյան. ՍԴ միակ ճգնաժամը ձեր նշանակած դատավորն է
10.12.2019 | 14:32

«Սահմանադրական դատարանի միակ ճգնաժամը ձեր նշանակած դատավորն է»,- Աժ-ում հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Ըստ Գորգիսյանի՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ասում էր, որ գնում է առողջացնի ՍԴ-ն: «Դե թող առողջացնի: Որևէ մեկին հետաքրքիր չէ՝ նա իր աշխատասենյակում նստած ինչով է զբաղված: Նրա աշխատանքը սահմանադրական արդարադատություն իրականացնելն է, որը պետք է լինի նիստերին մասնակցելով: Եվ հիմա դուք հայտարարում եք, որ նա չի մասնակցում նիստերին, բայց աշխատում է»,- ասաց Գորգիսյանը: Ըստ նրա՝ ՍԴ խնդիրը դարձել է այսօր քաղաքական թիվ մեկ օրակարգը: Բայց պետք է նայել, թե ՀՀ քանի քաղաքացի է առնչվում ՍԴ հետ, քանի հոգու է դա հետաքրքիր:

«Հարգելի քաղաքական մեծամասնություն, քաղաքական դաշտը լցրել եք կեղծ օրակարգերով, մենք մեր առաջ ծառացած լիքը խնդիրներ ունենք, որոնք թողել ենք մի կողմ և մեր ամբողջ ռեսուրսները կենտրոնացրել ենք՝ լուծելու մի խնդիր, որը ոչ մեկին պետք չէ: Պետք է կարծես միայն ձեզ՝ այստեղ նստած մի քանի հոգուն ու կառավարությանը: Կոռուպցիա է եղել, բռնեք, նստացրեք, բայց հարկատուների հաշվին արտոնյալ թոշակ եք տալիս, որ ի՞նչ լինի»,- ասաց Գորգիսյանը:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ