Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իշխանությունները ջանք չեն խնայում Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ կարգելու համար

Իշխանությունները ջանք չեն խնայում Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ կարգելու համար
11.12.2019 | 12:58

«Փաստը» գրում է. «Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ նախագահի ընտրություն, որի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Առաջադրվել էր չորս թեկնածու, որոնցից մեկի՝ Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի գրանցվել: Այսպիսով, մնացել են երեքը՝ Խորեն Հովհաննիսյան, Թովմաս Գրիգորյան, Արմեն Մելիքբեկյան:


«Փաստի» տեղեկություններով, իշխանությունները ջանք չեն խնայում՝ վերջինիս ՀՖՖ նախագահ կարգելու համար: Ուշագրավ է, որ առաջադրումից ընդամենը մի քանի օր առաջ Մելիքբեկյանը հայտարարեց. «Ես չեմ պատկերացնում մի սցենար, երբ հնարավոր կլինի իմ առաջադրումը կամ ես ցանկություն կունենամ, որովհետև ես այդպիսի ցանկություն չունեմ: Դա կլինի մեկ ծայրահեղ դեպքում, եթե ես հասկանամ, որ չկա մի մարդ, ում ես պատկերացնում եմ շարունակությունը ապահովող»:
Սակայն ընդամենը մեկ շաբաթ անց նման «սցենար» ի հայտ եկավ: Շատ ավելի հետաքրքիր է, որ նրա թեկնածությունն առաջադրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, որի սեփականատեր Ջևան Չելոյանցը դաժան քննադատության էր ենթարկել Մելիքբեկյանին՝ նշելով, որ նա «ընդունակ չէ աշխատելու», որ ձախողել է ֆեդերացիայի աշխատանքները: Փաստորեն երկու ամիս անց Չելոյանցը համաձայն չէ ինքն իր հետ: «Փաստի» տեղեկություններով, ֆուտբոլային հանրության մեջ լուրջ դժգոհություններ կան Մելիքբեկյանի գործունեությունից, ու նրա ընտրության դեպքում հնարավոր են անցանկալի լուրջ զարգացումներ: Սակայն, ըստ մեր աղբյուրների, որքան էլ իշխանությունները ամենօրյա ռեժիմով աշխատում են քվեարկության իրավունք ունեցողների հետ, Մելիքբեկյանի հաղթանակը դեռևս չափազանց կասկածելի է»:

Դիտվել է՝ 2433

Մեկնաբանություններ