Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայկ Ալումյան. ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն իշխանությունների կողմից ցանկալի ՍԴ կազմ ունենալն է

Հայկ Ալումյան. ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն իշխանությունների կողմից ցանկալի ՍԴ կազմ ունենալն է
11.12.2019 | 13:03

ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն այն է, որ այսօրվա քաղաքական իշխանությունն ունենա իր համար ցանկալի ՍԴ կազմ՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Հայկ Ալումյանը՝ նշելով, թե այս ճանապարհն իրավական չէ:

«Եթե ուզում են այս գործընթացին օրենքի տեսք հաղորդել, դա դեռ չի նշանակում, որ սա իրավական ճանապարհ է: Դա նույնն է, եթե, օրինակ այժմ ԱԺ մեծամասնությունը օրենք անցկացնի, որով ԱԺ մյուս խմբակցությունների պատգամավորներին տարբեր եղանակներով խրախուսի մանդատները վայր դնել և անցնել կենսաթոշակի՝ ընդհուպ առաջարկելով հսկայական պարգևավճարներ տրամադրել: Դա տեսքով կարող է դառնալ օրենք, բայց բովանդակությամբ իրավական համարվել չի կարող: Նույնն այս դեպքում է»,-ասաց նա և հավելեց՝ բազմաթիվ փորձեր են արվել՝ ՍԴ դատավորներից ազատվելու, որոնք անարդյունք են եղել, այդ պատճառով էլ դիմել են այս մեթոդին:


«Օրինակ՝ անհաջող փորձ արվեց ապացուցել, թե իբր նրանք դատավորներ համարվել չեն կարող: Ես չեմ պատկերացնում՝ ինչ տեղի կունենար, եթե Վենետիկի հանձնաժողովը չարձագանքեր. մինչև հիմա կթմբկահարեին, որ ՍԴ դատավորը մի բան է, անդամը՝ այլ բան: ՍԴ-ի մոտ բեմադրեցին «ժողովրդական ցասում» կոչվող արարողությունը, որի ընթացքում վիրավորանքներ էին հնչում դատավորների հասցեին, ու նրանցից մեկի նկատմամբ անգամ ֆիզիկական ուժ կիրառեցին, իսկ ոստիկանները կողքից հետևում էին ընթացքին: Փորձեցին քրեական գործեր ստեղծել»,-ասաց Ալումյանը: Նրա խոսքով՝ թեև նշվում է, որ նախագիծը բացառապես կամավոր սկզբունքով է, իրականում կա երրորդ՝ ամենակարևոր տարրը: «Եթե ընտրությունը ընդամենը լիներ՝ եթե ուզում եք անցնել կենսաթոշակի, անցեք, չեք ուզում, շարունակեք աշխատել, այլ հարց կլիներ, բայց կա սպառնալիք: Եթե նախընտրեք մնալ և աշխատել, հաշվի առեք, որ հնարավոր է՝ էլի քրեական գործեր հարուցվեն, էլի մարդիկ ՍԴ-ի շուրջ հավաքվեն, սկսեն ձեզ անպատվել, վարչապետն էլի եթերով անպատվի ձեզ: Եթե դատավորներն այս մտավախությունները չունենային, համոզված եմ, որ դատավորներից ոչ մեկը չէր ցանկանա կենսաթոշակառու դառնալ այդ տարիքում»,-նշեց նա:


Հարցին՝ ինչո՞ւ են ընտրվել հատկապես ՍԴ դատավորները, Ալումյանը պատասխանեց, թե չի կարծում, որ իշխանությունները չեն փորձելու մյուս դատավորներին էլ փոխել: «Պարզապես ծախսատար եղանակ կլիներ ընդհանուր իրավասության կամ վարչական դատարանների դատավորներին փոխելու համար, դրա համար որոշել են այս մեթոդը կիրառել բացառապես ՍԴ դատավորների դեպքում: Կարծում եմ՝ ցանկացած իշխանությանը հնազանդվելու պատրաստ դատավորները կշարունակվեն պաշտոնավարել, մնացած դատավորներից կփորձեն ազատվել, մեթոդներն էլ կլինեն, հավանաբար, ոչ այդքան ծախսատար»,-նշեց փաստաբանը:

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ

ր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Ռազմավարական գործընկերություն
Ռազմավարական գործընկերություն