Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սերժ Սարգսյան. Դեռ ժամանակը չէ

Սերժ Սարգսյան. Դեռ ժամանակը չէ
11.12.2019 | 13:07

«Ժամանակը» գրում է. «ՀՀԿ-ամերձ շրջանակների հավաստմամբ՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը համարում է, որ հիմա ակտիվ քաղաքական գործողություններ սկսելու ժամանակը չէ և պետք է սպասել: Չնայած որոշ ՀՀԿ-ականներ փորձում են ներկայացնել, որ գործող իշխանություններից հիասթափությունը այնքան մեծ է, որ հիմա ճիշտ ժամանակն է քաղաքական պրոցես սկսելու համար, սակայն Սարգսյանը խորհուրդ է տալիս չշտապել»:

Դիտվել է՝ 1745

Մեկնաբանություններ