Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ադրբեջանի վերաբերյալ հրապարակվել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը

Ադրբեջանի վերաբերյալ հրապարակվել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը
11.12.2019 | 23:03

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը ափսոսանք է հայտնել, որ խոսքի ազատության առումով Ադրբեջանը չի հասել մեծ առաջընթացի: Զեկույցում նշված է, որ կառավարությանը քննադատող լրագրողներն ու սոցիալական ցանցերի ակտիվիստները պարբերաբար ձերբակալվում են տարբեր մեղադրանքներով: Հանձնակատարը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել իրենց հայացքների համար ձերբակալված բոլոր մարդկանց,
ազատ տեղաշարժը սահմանափակող անօրինական խոչընդոտներ չստեղծել: Տասնյակ լրագրողների, փաստաբանների, քաղաքական ակտիվիստների ու իրավապաշտպանների արգելված է դուրս գալ Ադրբեջանի սահմաններից:


Արձանագրելով, որ զրպարտությունը Ադրբեջանում դեռ համարվում է քրեորեն պատժելի արարք, զեկույցը կրկին պնդում է, որ պետք է ապաքրեականացնել:
Տեղեկատվական ոլորտին առնչվող 2017-ի օրենսդրական լրացումները իշխանություններին հնարավորություն են տվել արգելափակել ինտերնետային կայքերը, որոնց տեղեկատվությունն ըստ իշխանությունների՝ սպառնում է պետության և հանրության անվտանգությունը:
Միյատովիչը կոչ է արել Ադրբեջանի օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: Մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ Ադրբեջանում փաստաբանների սուր պակաս կա, հատկապես մարզային քաղաքներում: Նա մտահոգություն է հայտնել ցուցաբերվող իրավական օգնության որակի վերաբերյալ:


Զեկույցում ներկայացված է նաև Ադրբեջանի կառավարության մեկնաբանությունը: Իշխանությունների կարծիքով զեկույցի որոշ գնահատականներ չեն արտացոլում Ադրբեջանում մարդու իրավունքների իրական իրավիճակը, իսկ որոշ գնահատականներ ճիշտ չեն: Զեկույցը կազմվել է հանձնակատարի պատվիրակության հուլիսի 8-12-ը Ադրբեջան փաստահավաք առաքելության տվյալների հիման վրա:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ