Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նախագահը հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին

Նախագահը հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին
11.12.2019 | 23:04

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան թիմի ներկայացուցիչներին: Նա հյուրերին շնորհավորել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 25-ամյակի առթիվ և գնահատելի համարել աշխատանքը, որն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմը: Տանյա Ռադոչայը շնորհակալություն է հայտնել նախագահին և նախագահի տիկին Նունե Սարգսյանին աջակցության համար՝ համաձայնելով, որ երեխաներն առողջ մեծանալու համար առաջին հերթին սիրո ու հոգատարության կարիք ունեն: Նա ընդգծել է, որ Հայաստանում 25-ամյա գործունեության ընթացքում լավ արդյունքներ են արձանագրել, բայց կարևորել է նաև ներկայի և ապագայի համար արդյունավետ ծրագրերի իրականացումը:
Նախագահ Սարգսյանն իր և նախագահական ինստիտուտի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ իր առաքելությունը հաջողությամբ իրականացնելու գործում:

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ