Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանը Վերին Լարսում կունենա մաքսային կցորդ

Հայաստանը Վերին Լարսում կունենա մաքսային կցորդ
12.12.2019 | 13:47

Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:

Նա ասաց, որ ձեռք է բերվել պայմանավորվածութուն, որ այսուհետ Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչը կլինի մաքսային կցորդ, որը հնարավորություն կունենա ծագած հարցերին տալ օպերատիվ լուծում կամ լուծման առաջարկներ: Դավիթ Անանյանի խոսքով՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կից է գործելու մաքսային կցորդը, լինելու է մեկ մաքսային կցորդ, որը ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակ է ունենալու: Կցորդին պաշտոնի նշանակում ու ազատում է ՀՀ կառավարությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ընթացքում Հայաստանը Վերին Լարսում մեծ ճգնաժամեր կամ անհաղթահարելի իրավիճակներ չի ունեցել: «Կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի ու Վրաստանի մեր գործընկերների հետ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ու շատ օպերատիվ աշխատում ենք, ուղղակի մաքսային կցորդի կարգավիճակը կօգնի, որ ՀՀ կառավարության անդամները բոլոր հարցերով չէ, որ զբաղվեն, որովհետև շատ կարևոր հարցերը երբեմն տուժում են դրանից», - ասաց Նիկոլ Փաշինյանը:


ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ասաց, որ ԱԳՆ-ն ողջունում է այս որոշումը: «Վստահ եմ, որ մեր կցորդին ուենալով այնտեղ՝ շատ հարցեր կդյուրացնենք, շատ ողջունելի է, որ այս հարցին լուծում ենք տալիս», - ասաց ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 333

Մեկնաբանություններ