Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը մերժել են Սիրիայում ինքնակառավարում ստեղծելու նախաձեռնությունը

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը մերժել են Սիրիայում ինքնակառավարում ստեղծելու նախաձեռնությունը
12.12.2019 | 13:53

Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, մերժել են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ ինքնակառավարում ստեղծելու նախաձեռնությունը՝ ասվում է այդ երկրների ամփոփիչ հայտարարությունում, որն արվել է Նուր Սուլթանում Սիրիայի վերաբերյալ հանդիպման արդյունքներով:

«Այդ առնչությամբ մերժել ենք նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերը՝ ներառյալ ինքնակառավարման ապօրինի նախաձեռնությունները ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, և վճռականություն ենք հայտնել դիմակայելու անջատողական պլաններին՝ ուղղված Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խափանմանը, և ինչը սպառնում է հարևան երկրների ազգային անվտանգությանը», - հայտարարությունն ընթերցել է Ղազախստանի ԱԳ փոխնախարար Շահրաթ Նուրիշևը։ Երաշխավոր երկրները հաստատել են իրենց ընդհանուր տեսանկյունը՝ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ:

Դիտվել է՝ 327

Մեկնաբանություններ