Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիան դատապարտել է ԱՄՆ Սենատում իր դեմ պատժամիջոցների նախագծի ընդունումը

Թուրքիան դատապարտել է ԱՄՆ Սենատում իր դեմ պատժամիջոցների նախագծի ընդունումը
12.12.2019 | 14:11

ԱՄՆ Սենատում հակաթուրքական պատժամիջոցների փաթեթի նախապատրաստումը Թուրքիայի ինքնիշխանության ու նրա ազգային անվտանգության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն և դատապարտել ԱՄՆ Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովում Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագծի ընդունումը Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողության և ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու պատճառով:

ԱԳՆ-ն նշում է, որ «պատժամիջոցների իրական պատճառը որոշ շրջանակների հիասթափությունն է կապված ջախջախիչ հարվածի հետ, որը Թուրքիան հասցրել է Սիրիայի հյուսիսում երկար ժամանակ նախապատրաստվող նախագծին»:

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ