Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վրաստանում 12 մարդ բերման է ենթարկվել

Վրաստանում 12 մարդ բերման է ենթարկվել
12.12.2019 | 22:19

Վրաստանի ոստիկանությունն այսօր 12 մարդու բերման է ենթարկել, այդ թվում` ընդդիմադիր «Նոր Վրաստան» կուսակցության նախագահ Գիորգի Վաշաձեին: Նրանք փորձում էին շրջափակել խորհրդարանի շենքի մուտքը: ՆԳ նախարարությունը հայտնել է, որ ցուցարարները բերման են ենթարկվել խուլիգանության և ոստիկանների հրահանգներին չենթարկվելու համար:


Տասնյակ ցուցարարներ այսօր փորձում էին արգելափակել խորհրդարանի շենքի մուտքերը, որտեղ քննարկվում է Գերագույն դատարանի 19 անդամներին հաստատելու հարցը: Ցուցարարները պնդում են, որ թեկնածուներն իշխանությունների կողմից վերահսկվող դատավորներ են: ԱՄՆ-ը և Եվրամիությունը կառավարությանը, քաղաքական ուժերին և քաղաքացիական ակտիվիստներին զսպվածության և երկխոսության կոչ են արել:

Դիտվել է՝ 317

Մեկնաբանություններ