Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վարչապետի պնդմամբ՝ ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը

Վարչապետի պնդմամբ՝ ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը
12.12.2019 | 22:20

Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եվ էդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ», - հավելեց նա: Նշելով, որ Հայաստանի տնտեսական պոտենցիալի, տնտեսական աճի, տնտեսության ընթացիկ իրավիճակի մասին հնարավոր չէ նորմալ տեղեկատվություն ստանալ, նա ասաց. «Հնարավոր չի, ես, օրինակ, չեմ կարում ինձ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ: Հնարավո՞ր է ստանալ գնահատական մեր պետական մարմինների, որը շատ թե քիչ իրար մոտիկ կլինի, մեր տնտեսական վիճակի մասին, մեր տնտեսության պոտենցիալի մասին, մեր տնտեսական աճի վերաբերյալ՝ սկսած բյուջեի քննարկումներից և թե մենք ինչ կարող ենք անել: Եվ հետևաբար ինչի՞ ենք էսպես աշխատում՝ որովհետև միակ ձևը, որ հնարավոր է աշխատել՝ քաղաքական շեշտադրումներ դնելով և պետական համակարգին բրդելով, որ «գնացեք էս խնդիրը լուծեք», կամ՝ «էս ա խնդիրը՝ լուծվե՞ց էս խնդիրը՝ լուծվեց, չլուծվեց՝ չլուծվեց»:


Փաշինյանի պնդմամբ՝ այս տարվա տնտեսական բոլոր ցուցանիշները «և ընդհանրապես ամեն ինչը» արվում է ի հեճուկս պետական կառավարման համակարգի․«Ես ուղիղ ասում եմ, որպես ՀՀ վարչապետ՝ ինչ հաջողություն և ձեռքբերում մենք էսօր ունենք, մի քիչ, ամբողջը, 100 տոկոս՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի, ի հեճուկս»: «Կներեք, չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը էլի տեղի ա ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք ա ժամանակ առ ժամանակ անց ասես՝ բա ի՞նչ էղավ, բա ի՞նչ էղավ: Ու պատճառ միշտ էլ կգտնվի, միշտ պատճառ կա, էն օրը ասեցի՝ իսկ ինչո՞ւ նրանք սպանեցին արքայազն Համլետին՝ որ ուրիշ պատճառ չլինի, էս պատճառը միշտ էլ կա, - շեշտեց վարչապետը: - Փորձաքննությունը, էն մեկը, էն մեկը ցուցմունք չի տալիս, էն մեկը փախավ, էն մեկը չփախավ, էն մեկը ուզում ա փախնի»։


«Ի հեճուկս, և սա ճշմարտություն է: Եվ եկեք արձանագրեք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում ա, դիմադրում ա ամբողջ պետական համակարգը, և էդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ: Որովհետև ՀՀ ժողովուրդն ինձ՝ անձամբ ինձ, ձայն ա տվել և մեր քաղաքական ուժին ձայն ա տվել, որ էս երկրում փոփոխություն տեղի ունենա, և ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք, պտտվենք, պտտվենք, պտտվենք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 350

Մեկնաբանություններ