Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անի Սամսոնյանը՝ Արսեն Թորոսյանին

Անի Սամսոնյանը՝ Արսեն Թորոսյանին
12.12.2019 | 22:23

«Հարգելի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան,
-եթե Դուք կարծում եք, որ Ազգային ժողովը կամ խորհրդարանական ուժերը Ձեր մտքերի դակողներն են կամ ծափահարողը, մոլորված եք:
-եթե կարծում եք, որ Ձեր կողմից առաջարկվող թափթփված օրինագծերի համար պետք է Ձեզ շնորհակալություն հայտնենք, քանզի ներկայանում եք ամենայն հայոց բարեփոխիչ, դուք ինքնահաստատված չեք:
-եթե դուք ունեք այդքան հեղինակություն ԼՀԿ ընտրողներին ուղղորդելու համար, դա արեք նայելով տեսախցիկներին, այլ ոչ թե գլուխը կախ և աչքերը փախցնելով:
-առհասարակ հարգեք օրենսդիր մարմինը, որովհետև այն ընտրված է հինգ տարով, իսկ Դուք որպես նախարար կարող եք այսօր լինել այդ պաշտոնին, իսկ վաղը` չլինել:
Հաջողություն և ողջամտություն եմ մաղթում», - Facebook-ում գրել է ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ