Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գևորգ Գորգիսյան. Ես սպասում եմ 1+1-ի պատասխանին

Գևորգ Գորգիսյան. Ես սպասում եմ 1+1-ի պատասխանին
12.12.2019 | 22:26

Այո, ես տնտեսագետ չեմ, բայց ունեմ տեխնիկական կրթություն և լավ տրամաբանություն։ Հարց եմ հնչեցնում՝ օրինակ՝ 1+1 ի՞նչ է անում, ինձ ասում են դրսում լավ եղանակ է, նորից եմ հարցնում՝ 1+1 ի՞նչ է անում, ասում են՝ տանձ, ես սպասում եմ 1+1-ի պատասխանին, վարկեր ներգրավելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ ունենք վարչապետ, որ տարիներ շարունակ բոլոր պետական վարկերին դեմ է քվեարկել, դեմ է խոսել։ «Եվ հիմա եկել է այդ վարչապետի կառավարության ներկայացուցիչն ու ասում է՝ պետք է վերցնենք նոր վարկ, բայց չի կարողանում հիմնավորել՝ ինչո՞ւ: Իմ բոլոր հարցերը ուղղված են հասկանալու՝ ինչո՞ւ են մեզ պետք այդ գումարները», - ասաց պատգամավորը:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ