Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մարիա Զախարովա. Չնայած դիրքորոշումների տարբերությանը՝ Ղարաբաղի հարցում փոխըմբռնման հասնելը հնարավոր է

Մարիա Զախարովա. Չնայած դիրքորոշումների տարբերությանը՝ Ղարաբաղի հարցում փոխըմբռնման հասնելը հնարավոր է
12.12.2019 | 22:27

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ «չնայած դիրքորոշումների տարբերությանը՝ Ղարաբաղի հարցում փոխըմբռնման հասնելը հնարավոր է»: «Ես չէի ասի, որ մենք ինչ-որ կերպ «արձանագրել» ենք կողմերի միջև երկխոսության տեսլականի անհնարինությունը: Ինձ թվում է՝ կողմերն այդ մասին չեն խոսել: Այն, որ դիրքորոշումները տարբեր են, ակնհայտ է, քանի որ հակառակ դեպքում բանակցային գործընթաց չէր լինի»,- ասել է Զախարովան:


Ռուսաստանը, որպես միջնորդ երկիր, կշարունակի նպաստել երկխոսության շարունակմանը՝ հանուն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման:
Զախարովայի խոսքով՝ արդեն մի քանի ոլորտում երկխոսության օրինակներ եղել են: Նա օրինակ է բերել վերջերս Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների փոխայցերը:

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ