«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

2019-ի աշխարհի ամենազդեցիկ կանայք

2019-ի աշխարհի ամենազդեցիկ կանայք
12.12.2019 | 22:27

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելըդարձյալ գլխավորել է 2019-ի աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկն՝ ըստ Forbes -ի: Ամսագիրը վարկանշային ցանկի առաջատար եռյակում ներառել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդին և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Մերկելը, որ ցանկը գլխավորում է 9 տարի անընդմեջ, շարունակում է պայքարել Եվրոպայում հակամիգրացիոն տրամադրվածության դեմ: Փելոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթացի գլխավոր ոգեշնչողն է: Աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկում ընդգրկվել են ամերիկացի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը, ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփը, երգչուհի Ռիհաննան, թենիսիտուհի Սերենա Ուիլյամսը և այլք:

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ