«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ընտրություններ՝ հրաժարականների ֆոնին

Ընտրություններ՝ հրաժարականների ֆոնին
12.12.2019 | 22:28

10 տարի առանց պատրիարքի մնացած Ստամբուլի հայկական համայնքն ընտրել է նոր հոգևոր առաջնորդի՝ Independent-ի թուրքական ծառայության կայքում գրել է Մելիքե Չափանը: Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կանոնակարգում փոփոխություն մտցնելը ստվեր նետեց ընտրությունների վրա: Այս տարվա մարտի 8-ին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահից հետո սկսված և 9 ամիս ձգված նախընտրական գործընթացում ի՞նչ է տեղի ունեցել: Քննարկման առաջին փուլը վերաբերում էր պատրիարքի տեղապահի թեկնածությանը: Տեղապահի պարտականությունները կատարում էր այժմ ընտրված պատրիարք Սահակ Մաշալյանը: Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը համարվում էր ամենահակասական կերպարներից մեկը: Նախընտրական շրջանում նա շարունակում էր կատարել իր պաշտոնական պարտականությունները:
Հուլիսի 4-ին եպիսկոպոս Սահակ Մաշալյանն ընտրվեց տեղապահ, իսկ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը՝ կրոնական խորհրդի նախագահ: Սրանով ավարտվեց պատրիարքի ընտրության առաջին փուլը:


Երկրորդ փուլը կանոնակարգային էր. սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ներկայացրեց պատրիարքի ընտրության կանոնակարգը, որը վեճերի առարկա դարձավ, քանի որ ըստ այդ կանոնակարգի՝ պատրիարք ընտրվելու իրավունք ունեն միայն Պոլսո Հայոց պատրիարքարանին ենթարկվող եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները: Այդ կանոնակարգը բացառեց Թուրքիայից դուրս իրենց հոգևոր ծառայությունն իրականացնող, սակայն Թուրքիայում ծնված եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների մասնակցությունն ընտրություններին:


Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, որ պատրիարքի հավանական թեկնածուներից մեկն էր, հայտարարեց, որ այդ կանոնակարգն ընդունվել է, որ կարողանան խոչընդոտել իր մասնակցությանն ընտրություններին: Թեկնածուներից մեկը Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն էր, սակայն նա հրաժարվեց իր թեկնածությունից՝ աջակցություն հայտնելով այն թեկնածուներին, որոնց իրավունքները ոտնահարվել էին: Բեկչյանի թեկնածությունը հանելուց հետո մնացին երկու թեկնածուներ՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Երբ սկսվեց նախընտրական գործունեությունը, զուգահեռ խորացավ ճգնաժամը: Սկսվեց հրաժարականների շարք նախընտրական կոմիտեում, որն ընտրությունների հիմքը պետք է լիներ: Առաջինն ընտրություններից հրաժարվեց Սեդրակ Դավությանը, նրան հետևեցին Գարբիս Դուրասլյանը, Գևորգ Էրքանը, Հուգաս Արզումանը, Նազարեթ Օզսահակյանը, Մինաս Արսլանը և Սարգիս Չավուշյանը:


Սակայն ոչ հրաժարականները, ոչ էլ հայ համայնքի բողոքը կանոնակարգի դեմ չկարողացան խափանել ընտրությունները: Ի վերջո, տեղի ունեցավ պատվիրակների ընտրություն: Պատվիրակները 3 ճակատից էին՝ նարնջագույնները (Սահակ Մաշալյանի պատվիրակները), մանուշակագույնները (Արամ Աթեշյանի պատվիրակները) և անկախ պատվիրակներ: 102 ձայնով ընդդեմ Աթեշյանի 16 ձայնի պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ