Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վրաստանի նախագահը նոր սկանդալի կենտրոնում

Վրաստանի նախագահը նոր սկանդալի կենտրոնում
12.12.2019 | 22:29

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ երկիրը չունի բանակ, զենք և տնտեսական ներուժ: Գիտական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա ասել է. «Մենք բանակ չունենք, չունենք և չենք ունենա զենք, մենք անգամ այդ տնտեսական մեծ պոտենցիալը չունենք տարածաշրջանը նվաճելու համար»:

Այդ ամենի բացակայությունը փոխհատուցվում է «մեկ այլ հզոր զենքի» միջոցով` մշակույթ, գիտելիք և գիտություն: Զուրաբիշվիլին կոչ է արել գիտական համայնքի ներկայացուցիչներին ակտիվ աշխատել արտերկրում՝ տարածելով գիտելիքները Վրաստանի՝ որպես «Կովկասի մշակութային և գիտական կենտրոնի» մասին: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ վրացիներն իրենք են մոռանում Թբիլիսիի այս դերի մասին:

«Չգիտես ինչու, մենք դարձել ենք մի տեսակ բարդույթավորված ազգ, մինչդեռ մենք ունենք հսկայական հնարավորություններ», – ասել է նա: Զուրաբիշվիլիի հայտարարությունները սկանդալ են առաջացրել Վրաստանում: Նախագահին քննադատել է ընդդիմությունը: Պատգամավոր Կախա Օկրիաշվիլին կարծում է, որ պետության ղեկավարի խոսքը վնաս է հասցնում ոչ միայն նրա, այլև իշխող կուսակցության հեղինակությանը: «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության անդամ Գիգա Բոկերիան կոչ է արել Զուրաբիշվիլիին «հեռանալ, եթե չի կարող խոսել», իսկ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խորհուրդ է տվել «ավելի շատ մտածել, երբ խոսում է բանակի մասին»:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ