Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձը Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին

Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձը Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին
12.12.2019 | 22:31

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենապատիվ Տեր Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին՝ Պոլսո Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով՝ մաղթելով նրան քաջառողջություն, ուժ և կորով այդ կարևոր առաքելության մեջ: Ուղերձում ԱԳ նախարարը նշել է․«Համոզված եմ, որ ստանձնելով Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության նվիրապետական աթոռի գահակալությունը, Դուք ջանք ու եռանդ չեք խնայի հոգևոր և մշակութային արժեքների պահպանման և համայնքի համախմբման գործում»:

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ