ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
13.12.2019 | 12:02

Չնայած Թրամփի վարչակազմի դիմակայությանն ու Թուրքիայի պարբերական սպառնալիքներին` ԱՄՆ Սենատը չորեքշաբթի օրը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը` շրջադարձային փոփոխություն մտցնելով ամերիկյան քաղաքական ուղեգծում: Բանաձևը, որն այս անգամ էլ քվեարկության է դրել դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը, պաշտոնապես ցեղասպանություն է ճանաչում Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականների իրադարձությունները:


Ամերիկյան լրատվամիջոցները փաստում են, որ բանաձևն ընդունվել է միաձայն, բայց` չորրորդ փորձից հետո: Շաբաթներ շարունակ Ռոբերտ Մենենդեսը դնում էր քվեարկության, հանրապետական սենատորներն արգելափակում էին` պնդելով, թե լուրջ հարված կհասցվի թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերություններին:
Հոկտեմբերին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը ձայների գերակշռող մեծամասնությամբ` 405 կողմ, 11 դեմ:


Սենատի այս քվեարկությունը պատմական է, փաստում են ամերիկյան լրատվամիջոցները, հիշեցնելով, որ Կոնգրեսի վերին պալատում մեծամասնություն են հանրապետականները:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ բանաձևը պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը:


Հայոց ցեղասպանության մասին երկկուսակցական բանաձևը սահմանում է.
1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով,
2) մերժել Հայոց ցեղասպանությունը կամ ցանկացած այլ ցեղասպանություն ժխտելու գործին ԱՄՆ կառավարությանը ներգրավելու ջանքերը,
3) խրախուսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերի հանրայնացումն ու ուսուցանումը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի դերը մարդասիրական աջակցություն ցույց տալու ջանքերում և Հայոց ցեղասպանության արդիականությունը մարդկության դեմ կատարվող մերօրյա հանցագործությունների համատեքստում:


Բանաձևի նախաձեռնությունը պատկանում է սենատորներ Ռոբերտ Մենենդեսին և Թեդ Քրուզին: Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն առաջին անգամ է ընդունվում ԱՄՆ Սենատում: Բանաձևն օրենքի պարտադիր ուժ չունի, արձանագրում է, որը ԱՄՆ կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը։

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ