Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կարեն Կարապետյանը ՌԴ կառավարությունում պաշտոնի է նշանակվել

Կարեն Կարապետյանը ՌԴ կառավարությունում պաշտոնի է նշանակվել
13.12.2019 | 12:13

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգրկվել է ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի նախագահության կազմում:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարգադրությամբ հաստատվել է փորձագիտական խորհրդի նախագահության կազմը, որի համակարգող է նշանակվել ՌԴ նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը: Նրանից բացի, նախագահության կազմում ընդգրկվել են կառավարության երեք նախկին ղեկավարներ՝ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ Ստեպաշինը և Միխայիլ Ֆրադկովը, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարգադրության մեջ նա նշվում է որպես «Գազպրոմբանկի» կառավարման խորհրդի նախագահի խորհրդական: Նա ընդգրկված է նաև «Զարուբեժնավթ» ռուսական ընկերության տնօրենների խորհրդի կազմում:


Փորձագիտական խորհրդի նախագահության կազմում, ընդհանուր առմամբ, 15 մարդ է ընդգրկված: Այն մշտապես գործող մարմին է, որը որոշում է խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները և ձևավորում է խորհրդի դիրքորոշումը ռազմավարական հարցերի շուրջ:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ