Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԱՄՆ-ը և Չինաստանը առևտրի գործարքի համաձայնություն են ձեռք բերել

ԱՄՆ-ը և Չինաստանը առևտրի գործարքի համաձայնություն են ձեռք բերել
13.12.2019 | 12:17

ԱՄՆ-ը և Չինաստանը առևտրի գործարքի առաջին փուլի կնքման պայմանների շուրջ համաձայնություններ են ձեռք բերել՝ հաղորդում է Bloomberg-ը՝ հղում տալով իր աղբյուրներին: Այժմ այդ համաձայնությունները պետք է հաստատվեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ