Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դավիթ Անանյանը՝ ՊԵԿ-ի 2020-2024 թթ. զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի մասին

Դավիթ Անանյանը՝ ՊԵԿ-ի 2020-2024 թթ. զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի մասին
13.12.2019 | 12:18

Ախր Ֆինանսների նախարարությունն ո՞վ է, որ գումար տա, կամ չտա: Ֆիննախը չի որոշում՝ գումար տա՞լ, թե չտալ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի հարցի՝ Կառավարության նիստում բուռն քննարկմանը:

«Ֆինանսների նախարարությունը՝ ի դեմս ֆինանսների նախարարի, ներկայացրել է իր տեսակետը, որը ոչ միայն իրավունք ունի գոյություն ունենալ, այլև ինչ-որ չափով լեգիտիմ է: Կառավարությունում են որոշում ներկայացնում, Ֆիննախն ուղղակի այդ ոլորտում քաղաքականություն իրականացնողն է»,-ասաց Անանյանը:


Նրան հարցրին՝ ի՞նչ է նկատի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքն այդ դիմադրությունը կոտրելու է: Դավիթ Անանյանը պատասխանեց. «Ես կարող եմ ասել, որ մենք մասնակցելու ենք այդ պրոցեսին: Դուք հարցի սխալ հասցեատեր եք ընտրել, որովհետև այդ հայտարարությունը շատ ավելի քաղաքական հայտարարություն էր, և որևէ անձի ուղղված չէր: Ցանկացած երկրում պետական համակարգը միշտ էլ գնահատվել և գնահատվում է որպես մի քիչ ավելի պահպանողական, որովհետև պետական համակարգը շատ ավելի հեղափոխական քայլերով առաջ գնալու վարքագիծ չի դրսևորում, դա ընդունված է: Կարծում եմ՝ վարչապետի խոսքը հենց դրան էր ուղղված, որ հեղափոխական լինելը վերաբերում է նաև պետական համակարգին, և մենք բոլորս պետք է ջանք գործադրենք, որ կառավարությունը ևս դառնա հեղափոխական»:


Հարցին՝ որևէ գերատեսչության հետ աշխատելիս դիմադրության բախվե՞լ է, Անանյանն ասաց. «Կառավարության ներսում կա առողջ համագործակցային մթնոլորտ, և եթե կան նաև միջգերատեսչական դիմադրություններ, դրանք խիստ պրոֆեսիոնալ հարթությունում են»:

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ