Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ցերեկային քունը մեծացնում է գլխուղեղի կաթվածի հավանականությունը. ուսումնասիրություն

Ցերեկային քունը մեծացնում է գլխուղեղի կաթվածի հավանականությունը. ուսումնասիրություն
14.12.2019 | 00:49

Ցերեկվա ընթացքում կամ գիշերը 9 ժամից ավելի քնող մարդկանց մոտ մեծ է գլխուղեղի կաթված ստանալու հավանականությունը: Նման եզրահանգման են եկել Չինաստանի Ուհան քաղաքի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի գիտականները:
Համալսարանի պաշտոնական կայքի տարածած տեղեկատվության մեջ նշվում է, որ ուսումնասիրություն անելու ու նման եզրահանգման գալու համար գիտնականներից 6 տարի է պահանջվել: Այդ ընթացքում նրանք ուսումնասիրել են 31 700 մարդու:


«Գիտական ուսումնասիրությանը մանսակցած մարդիկ նախկինում գլխուղեղային կաթված կամ առողջական այլ խնդիրներ չեն ունեցել: Մասնակիցների 8 տոկոսը ցերեկը 90 րոպե և ավելի է քնել, 24 տոկոսի քունն օրական 9 ժամից ավելի է տևել: Վերջինների մոտ գլխուղեղի կաթվածը 23 տոկոսով ավելի հաճախ է եղել, քան նրանց մոտ, ովքեր օրական 7-8 ժամ են քնել: Իսկ նրանք, ովքեր քունը ոչ միայն գիշերն են առել, այլ նաև ցերեկն են երկար քնել, կաթվածի դեպքերը 85 տոկոսով ավելի շատ է գրանցվել»,- գրում է ղբյուրը:

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ