Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նարեկ Դուրյանի ամանորյա կատակերգությունը փոքրերի ու մեծերի համար

Նարեկ Դուրյանի ամանորյա կատակերգությունը փոքրերի ու մեծերի համար
14.12.2019 | 13:07

Ամանորյա տոներին ընդառաջ ու նաև տոնական օրերին «Բոհեմ» թատրոնի ամենասպասված հանդիսատեսը փոքրիկներն ու նրանց ծնողներն են լինելու, քանի որ բեմում Նարեկ Դուրյանի բեմադրությամբ «Քռչո-Տռճո VS Ամանոր» մանկական երաժշտական կատակերգությունն է ներկայացվելու:

Բեմադրիչը վստահ է՝ դահլիճում գտնվող տարբեր սերունդներ նույն չափաբաժնով հաճույք կստանան ներկայացումից: Բեմում կլինեն սիրված դերասաններ Թելման Առաքելյանը, Գարիկ Միրզոյանը, Տաթև Միրումյանը, Սիրանուշ Երիկյանը, Ռուզաննա Մանուչարյանը, Արտակ Մանուկյանը, Ալեքսանդր Գաբրիելյանը, Արթուր Ղարիբյանն ու Արմինկա Հովսեփյանը, ովքեր «Բոհեմ»-յան հանդիսատեսին երբեք առիթ չեն տվել դժգոհ հեռանալու թատրոնից: Ներկայացման երաժշտական ձևավորումը նույնպես Նարեկ Դուրյանին է պատկանում: «Քռչո-Տռճո VS Ամանոր»-ը «Բոհեմ» թատրոնի բեմում կլինի դեկտեմբերի 20-ից 26-ը և հունվարի 3-6-ը:

Դիտվել է՝ 1061

Մեկնաբանություններ