Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
14.12.2019 | 13:38

Թուրքիայի ԱԳՆ-ն հրավիրել է ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդին և Անկարայի տեսակետն է հայտնել ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի ընդունման կապակցությամբ: «1915-ի իրադարձություններին առնչվող փաստաթղթի հարցով մենք մեր նախարարություն ենք կանչել դեսպանին: ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալը բանաձևի վերաբերյալ մեր արձագանքն է փոխանցել»՝ հայտնել է Թուրքիայի ԱԳՆ մի անանուն պաշտոնյա:

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ