«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

ԳՐԵԿՈ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անկախությունը

ԳՐԵԿՈ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անկախությունը
14.12.2019 | 13:46

2019-ի դեկտեմբերի 12-ին ԵԽ հակակոռուպցիոն մարմինը (ԳՐԵԿՈ-ն) հրապարակել է Հայաստանի վերաբերյալ հերթական զեկույցը՝ «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների վերաբերյալ» խորագրով։ ԳՐԵԿՈ-ի զեկույցում, ի թիվս այլ դիտարկումների, նշվում է․«Հայաստանի խորհրդարանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) մասին նոր օրենք է ընդունել։ Այս օրենքը ԿԿՀ նշանակման գործընթացից հեռացնում է մրցութային խորհրդին և ներդնում է ուղղակի առաջադրումների համակարգ․1 թեկնածու առաջադրվում է կառավարության, 1 թեկնածու՝ ԱԺ մեծամասնության, 2 թեկնածու՝ ԱԺ 2 ընդդիմադիր կուսակցությունների, և 1 թեկնածու՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից։ Այս մոդելի հետ կապված հիմնական մտահոգությունը քաղաքականացման զգալի ռիսկն է։ Այն հակակոռուպցիոն մարմինների համար ունի կենսական նշանակություն, քանի որ քաղաքական միջամտությունից ազդեցությունից մեկուսացվածությունը դրանց արդյունավետության ապահովման հիմնական սկզբունքն է»,-նշված է զեկույցում։


Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը մտահոգիչ է համարել, որ ներկայումս քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներկայացված չեն առաջադրման կամ ընտրության գործընթացում: «Կառավարությունը և իշխող խորհրդարանական խմբակցությունը կարող են կառավարել Հանձնաժողովի մեծամասնությանը։ Կարծես թե այս հարցի վերաբերյալ Կառավարության կողմից նոր փոփոխություններ են մշակվում, որոնք նախատեսում են Կառավարության կողմից ուղղակի առաջադրումներ ԿԿՀ առաջին կազմի համար, այնուհետև՝ մրցակցային խորհրդի կողմից»: ԳՐԵԿՈ-ն ՀՀ իշխանություններին կոչ է արել ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անկախությունը` հավասարակշռված ու կայուն կազմի և թափանցիկ ընթացակարգերի միջոցով: Զեկույցում նշվում է, որ այս առաջարկությունը մեծապես վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման մարմնի գործառնական անկախությանը (կետ 86)։

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ