Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ կառավարության դիրքորոշումը չի փոխվել

ԱՄՆ կառավարության դիրքորոշումը չի փոխվել
14.12.2019 | 13:46

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը՝ կառավարության դիրքորոշումը չի փոխվել բանաձևի ընդունումից հետո: «Իշխանությունների դիրքորոշումը չի փոխվել: Մեր դիրքորոշումն արտացոլված է ապրիլին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարության մեջ»,- հայտնել են Թուրքիայիում ԱՄՆ դեսպանատնից:


2019-ի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հայտարարության մեջ 1915-ին իրականացված ցեղասպանությունը բնութագրել է «Մեծ եղեռն»՝ ձեռնպահ մնալով «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից:

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ