Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դիվանագիտական լեքսիկոն, որ վնասում է բանակցություններին

Դիվանագիտական լեքսիկոն, որ վնասում է բանակցություններին
14.12.2019 | 13:52

«Հրապարակը» գրում է. «Մենք էմոցիոնալ ազգ ենք, մեր հույզերը երբեմն մեզ թույլ չեն տալիս կշռադատված և խելամիտ որոշումներ կայացնել։ Առավել ևս մենք անզուսպ ենք խոսելիս՝ չմտածված հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ, բռնկուն վերաբերմունք։ Այս ամենը շատ հայկական է և մեզ նման։ Նաև դա է պատճառը, որ մենք խոսքի հանդեպ ներողամիտ ենք․ ի՞նչ է եղել որ, մեկին մի թթու խոսք, մյուսին՝ անսպասելի «ապտակ», աշխարհը չավերվեց՝ կանցնեն օրեր, կմոռացվի վիրավորանքը, հաշտություն կկայանա։ Բայց եթե կենցաղային մակարդակում դա ներելի է և հասկանալի, պետական մակարդակում՝ անթույլատրելի։ Կան խոսքեր, որ «մի փութ մեղրով չեն ուտվի» և միջպետական հարաբերություններ կարող են ավերել, որը հարթելը հետո դառնում է գրեթե անհնարին։ Երբ Արցախում ՀՀ վարչապետը բոցաշունչ ճառ ասաց՝ անհասկանալի նպատակով հրավիրված հանրահավաքում, մենք բոլորս հուզվեցինք նրա սրտառուչ ելույթից՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։


Օրեր շարունակ հուզմունքով ու երկյուղածությամբ կրկնում էինք այդ բառերը՝ որպես հավաստումն, որ չկա Հայաստան-Արցախ տարանջատում, և չկան հակասություններ Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև։ Սակայն անցան օրեր, և պարզվեց՝ էմոցիոնալ ու մեր ականջին հաճո հայտարարությունը դիվանագիտական սխալ էր, որի մասին խոսեց նախ ՌԴ ԱԳ նախարարը, իսկ երեկ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը․ «Եթե հայկական կողմն իր նախարարի շուրթերով խոսում էր Ղարաբաղի անկախության մասին, վարչապետն էլ ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ինչի՞ շուրջ բանակցել»։ Պարզվեց, որ այդ արտահայտությունը ոչ թե մեր կամքի դրսևորումն է և մարտահրավեր՝ «ձեռքերդ հեռու Արցախից», այլ բանակցությունների ընթացքին մեծապես վնասող հայտարարություն»:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ