Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արթուր Դանիելյան. Արցախի հարցով տեղի է ունենում դավադրություն, որը զերծ է պահվում հանրության ուշադրությունից

Արթուր Դանիելյան. Արցախի հարցով տեղի է ունենում դավադրություն, որը զերծ է պահվում հանրության ուշադրությունից
14.12.2019 | 20:56

Այն, ինչ մեր իշխանություններն անվանում են ԼՂ հակամարտության հարցով կոնսուլտացիաներ, փաստացի բանակցություններ են, որոնց շրջանակում ձեռք են բերվում հստակ պայմանավորվածություններ։

Այսինքն՝ կա պրոցես, որն առաջ է շարժվում՝ կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանը։ «Ակնհայտ է, որ ավելի խորքային պրոցեսներ կան։ Երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսում էր հնգակողմ հայտարարության մասին, հասկանալի էր, որ հայտարարության տեքստն արդեն պատրաստ էր, բայց վերջին պահին ինչ-ինչ պատճառներից ելնլով՝ հնգակողմ հայտարարության մասին չհայտարարվեց», - ասաց նա։ Արթուր Դանիելյանի խոսքով՝ իրադարձությունները հուշում են, որ տեղի է ունենում դավադրություն, որը զերծ է պահվում հանրության ուշադրությունից։ «Ուզում են գան, հասցնեն մի կետի, որից հետո պոստ ֆակտում կտեղեկացնեն։ Ով էլ դեմ լինի, կամ կձերբակալվի, կամ կլռեցվի», - ասաց «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանը։

Դիտվել է՝ 1098

Մեկնաբանություններ