Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«ՆԱՈւՄ-ի ընկերներ» միավորումը հանդես կգա մամուլի ասուլիսով

«ՆԱՈւՄ-ի ընկերներ» միավորումը հանդես կգա մամուլի ասուլիսով
15.12.2019 | 20:06

«Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ընկերներ» միավորման ներկայացուցիչները հանդես կգան մամուլի ասուլիսով: Մամուլի ասուլիսը կկայանա դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին «Դայմոնդ» հյուրանոցում:


Այս մասին հայտնում է ՆԱՈՒՄ-ի ընկերներ միավորման Ֆեյսբուքի էջը:
«Ասուլիսի ընթացքում կներկայացվեն վերջին շրջանում «ՆԱՈւՄ-ի ընկերներ» միավորման և ՀՅԴ ԳՄ-ի շուրջ ծավալված իրադարձությունները, կտրվեն պարզաբանումներ կատարվածի վերաբերյալ: Ասուլիսի նպատակն է նաև ապատեղեկատվության փաստացի հերքումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ