ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Լոնդոնում բողոքում են Բորիս Ջոնսոնի դեմ

Լոնդոնում բողոքում են Բորիս Ջոնսոնի դեմ
15.12.2019 | 20:21

Ուրբաթ երեկոյան հարյուրավոր երիտասարդներ են դուրս եկել Լոնդոնի կենտրոնական փողոցներ` բողոքելով արտահերթ խորհրդարանական ընտրություններում Պահպանողական կուսակցության հաղթանակի դեմ:


Բողոքի ակցիայի մասնակցիները Մեծ Բրիտանիայի վարչապետի` Դաունինգ Սթրիթ 10 հասցեում գտնվող նստավայրից շարժվել են դեպի Թրաֆալգար հրապարակը:
«Բորիս Ջոնսոնը իմ վարչապետը չէ», - վանկարկում էին ցուցարարները: Բողոքի ակցիան ուղեկցվել է ոստիկանության հետ ընդհարումներով:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ