Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պոլսի պատրիարքը քննադատել է Ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ Սենատի բանաձևը

Պոլսի պատրիարքը քննադատել է Ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ Սենատի բանաձևը
15.12.2019 | 20:25

Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը քննադատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ Սենատի բանաձևը։ Թուրքական «Սաբահ» թերթի հետ զրույցում Մաշալյանը բանաձևը որակել է «անբարոյական քայլ, քանի որ ուղղված է Թուրքիային Հայկական հարցի շուրջ անկյուն քշելուն»: «Նման բաները պետք չէ լուրջ ընդունել։ Ոչինչ չկա, որ ուղղակիորեն վերաբերում է մեզ, որում մենք պետք է ներգրավված լինենք»,- ասել է նա ԱՄՆ Սենատի կողմից հինգշաբթի միաձայն հավանության արժանացած բանաձևի վերաբերյալ:


«Որպես հայ՝ մենք վշտացած ենք, որ այն տառապանքը, որ տեղի է ունեցել այս հողերում 100 տարի առաջ, օգտագործվում է օտար երկրների խորհրդարանների կողմից որպես ռազմավարական, տնտեսական, քաղաքական ճնշման գործիք»,- ասել է Պոլսո հայոց պատրիարքը: «Մենք դա անպատեհ ենք համարում մեր նախնիների նկատմամբ»,- ասել է նա։ Մաշալյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի ժողովուրդը ինքը կկարողանա լուծել այս հարցը, և Թուրքիան ու Հայաստանը կկարողանան բարելավել հարաբերությունները։
«Երբ երկու կողմերը չեն կարող խոսել, խոսելու իրավունքի են հավակնում երրորդ կողմերը, չորրորդ կողմերը, նրանք, ովքեր արտասահմանում են,- ասել է պատրիարքը:- Այդ բոլոր հարցերը մենք պետք է լուծենք։ Բայց քանի որ դա հետաձգվում է, օգտագործվում է որպես լծակ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար»: «Ես չեմ համարում, որ դա շատ բարոյական»,- ասել է պատրիարքը:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ