«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ու՞մ սիրտն է ուզում «նոր ընդդիմություն»

Ու՞մ սիրտն է ուզում «նոր ընդդիմություն»
15.12.2019 | 20:26

ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ՙՈւ՞մ սիրտն է ուզում «նոր ընդդիմություն»։ 2018-ից հետո Հայաստանում նոր ընդդիմության մասին խոսում են իշխանությունը և արտախորհրդարանական ուժերը։
Սկսենք իշխանությունից։


Ակնհայտ է, որ այսօր խորհրդարանական ընդդիմության ակտիվությունը իշխանության սրտով չէ, և նա չի հաշտվում մտքի հետ, որ մենք վաղուց մեկ դաշինքում չենք, մենք տարբեր ենք և մեր հայտարարությունները, որ զսպելու և հավասարակշռելու ենք իրենց՝ ամենևին կատակ չէին։ Եվ որքան մենք ավելի հետևողական ենք բարձրաձայնում համակարգում կոռուպցիոն ռիսկերի, վատ և մանիպուլյատիվ կառավարման վերաբերյալ, այնքան իշխանությունը փորձում է դիմադրել հախուռն՝ օգտագործելով նաև ոչ ընդունելի մեթոդներ։
Օրինակ մեր՝ ԼՀԿ-ի դեպքում չեն կարող հակազդել (բացի երրորդ ճանապարհից ուրիշ բան չգիտեն և չունեն) այնքան էմոցիոնալ, որքան նախկինների դեմ՝ օգտագործելով թալանչի, կոռուպցիոներ, դավաճան, ռեժիմի ստրուկ կարծրատիպերը։ Ըստ այդմ նրանց գործը բարդացել է։ Չեն կարողանում կռիվ տալ բովանդակային դաշտում։ Հետևաբար անհրաժեշտ է մտածել նոր ընդդիմության մասին՝ իշխանությունից ավելի թույլ և իշխանության կիթառի տակ ննջող գրպանային ընդդիմության մասին։ Անհրաժեշտ է այդպիսին դիտարկվող ուժերին հնարավորինս աջակցել բոլոր ռեսուրսներով, հատկապես տեղեկատվական, օրինակ պահել Հանրային հեռուստաընկերության էկրաններին, կամ տեղավորել թերթերի ու էլեկտրոնային կայքերի տեսանելի տեղերում։ Բայց պետք է ասեմ, որ իշխանության կողմից նոր ընդդիմության մասին անընդհատ խոսելը քաղաքական անքթածակություն է, որովհետև այդպիսով նրանք միանում են արտախորհրդարանական հին ռեժիմից մնացած ուժերի պայքարին՝ ապալեգիտիմացնելու նոր խորհրդարանը և սեփական 88 պառլամենտականին: Դա նույնն է, ինչ կրակես սեփական ոտքիդ։


Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմությանը, հստակ է՝ ովքեր են այդ «նոր ընդդիմության» ջատագովները։ Նախկին համակարգի ուժերը՝ ՀՀԿ-ն, դրա արբանյակները, Միքայել Մինասյանը իր բզկտված շրջապատով և Ռոբերտ Քոչարյանի ակումբը։ Եվ բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ խորհրդարանում ընդդիմություն չկա, ծառայում են այս գործիչներին, որովհետև նրանք են ամենաշատը ուզում, որ պառլամենտը վարկաբեկվի և ապալեգիտիմացվի և լինեն նոր ընտրություններ։


Հիմա, եթե նոր ձևավորվող ինչ-որ խմբակների հետևում իշխանությունը չի կանգնած, ոնց են նրանք հայտնվում Հ1-ում /պատահական մարդիկ այնտեղ երբեք չեն հայտնվել ու չեն հայտնվի, որովհետև միակ հանրային ալիքի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել/ և արժանանում իշխանությունների ծափողջույններին։
Եթե իշխանությունը չի կանգնած, ուրեմն այդ մարդիկ ծառայում են այն ուժերին, որոնք ուզում են թուլացնել հեղափոխական իշխանությունը, վիժեցնել քաղաքական նոր համակարգի ստեղծումը և հասնել արտահերթ ընտրությունների։ Երկու պարագայում օգտագործվողները պրոբլեմ ունեն:


Նաև՝ անհասկանալի է, երբ հեղափոխությունը ծաղրողները փորձ են անում հեղափոխությունը պաշտպանել Նիկոլ Փաշինյանից։ Հռոմի պապից ավելի կաթոլիկ պետք չի լինել։

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ