Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բիձինա Իվանիշվիլի. Եվրոպան է Վրաստանի ապագան

Բիձինա Իվանիշվիլի. Եվրոպան է Վրաստանի ապագան
15.12.2019 | 20:42

Շաբաթ օրը Թբիլիսիի կենտրոնում կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը երբեք չի շեղվի եվրոպական ուղուց:

«Մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները, կմիավորենք մեր երկիրը, կվերածնենք տնտեսությունը: Մենք կշարունակենք շարժվել զարգացման եվրոպական ուղով, մեզ համար գլխավոր արժեքը կշարունակի մնալ մարդը: Մենք նույնիսկ մեր ամենաագրեսիվ քննադատներին կծառայեցնենք հայրենիքին, և նրանք շատ շուտով կհասկանան, թե որքան անհեռանկարային է ստի և բռնության վրա հիմնված իրենց քաղաքականությունը», - հայտարարել է Իվանիշվիլին Վրաստանի Եվրոպայի խորհրդում նախագահության առթիվ կազմակերպված հանրահավաքի ժամանակ: Վրաստանը ԵԽ նախագահությունը ստանձնել է նոյեմբերի 27-ին և կշարունակի մինչև 2020-ի մայիս:

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ