Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Չինաստանը հետաձգել է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերի սահմանումը

Չինաստանը հետաձգել է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերի սահմանումը
15.12.2019 | 20:42

Չինաստանը հետաձգել է ամերիկյան մի շարք ապրանքատեսակների, մասնավորաբար եգիպտացորենի, ցորենի և ավտոմեքենաների նկատմամբ նոր մաքսատուրքերի սահմանումը՝ տեղեկությունը զետեղվել է Չինաստանի Պետական խորհրդի մաքսատուրքերի հարցերով հանձնաժողովի կայքում:

Պեկինի այս քայլին նախորդել է դեկտեմբերի 13-ին ԱՄՆ իշխանությունների հետ պայմանավորվածությունների ձեռք բերումը: Չինաստանը համաձայնել է ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի հավելյալ ծավալներ ձեռք բերել: Վաշինգտոնը խոստացել է չեղարկել արդեն գործող տուգանքային մաքսատուրքերը և զերծ մնալ նորերի սահմանումից:

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ