Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանը սպառնացել է Վաշինգտոնին ճանաչել Ամերիկայի հնդկացիների ցեղասպանությունը

Էրդողանը սպառնացել է Վաշինգտոնին ճանաչել Ամերիկայի հնդկացիների ցեղասպանությունը
16.12.2019 | 13:15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խորհրդարանը կարող է Ամերիկայի բնիկների՝ հնդկացիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել՝ ի պատասխան ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի:

«Մենք միլիոնից ավելի փաստաթուղթ ենք բացել 1915 թ. դեպքերի վերաբերյալ: Եկե'ք, ուսումնասիրե'ք: Մենք փաստերով ենք խոսում: Մենք էլ մեր խորհրդարանի որոշումներով ձեր դեմ հանդես կգանք: Արդյոք կարելի է, խոսելով Ամերիկայից, լռել հնդկացիների մասին. դա ԱՄՆ-ի պատմության խայտառակ էջն է»,- A Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Էրդողանը:

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ