«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Էրդողանը չի բացառել Թուրքիայում ԱՄՆ ռազմաբազաների փակումը

Էրդողանը չի բացառել Թուրքիայում ԱՄՆ ռազմաբազաների փակումը
16.12.2019 | 13:15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ի պատասխան ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման, չի բացառվում, որ Թուրքիան կփակի իր տարածքում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաները՝ տեղեկացնում է «Հուրրիյեթը»:

«Թուրքիան անհրաժեշտության դեպքում կփակի ԱՄՆ-ի «Ինջիրլիք» և «Քուրեջիք» ռազմաբազաները: Ռազմաբազաների փակման որոշումը Թուրքիայի իրավասության սահմաններում է: Եթե անհրաժեշտ լինի, մենք կփակենք և՛ «Ինջիրլիքը», և՛ «Քուրեջիքը»՝ ասել է նա:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ