Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Խորհրդակցություն ԱԱԾ-ում

Խորհրդակցություն ԱԱԾ-ում
16.12.2019 | 13:17

ԱԱԾ-ում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը: Նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները եւ դեպարտամենտների ղեկավարները: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, ժամանակակից մարտահրավերներին հակազդելուն վերաբերող հարցեր: Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների եւ քննարկումների արդյունքները՝ Էդուարդ Մարտիրոսյանի կողմից դեպարտամենտների ղեկավարներին տրվեցին համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ