Ռուսաստանն «ամեն դեպքում» կգրավի ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերը՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այս ամենը հանգում է դրան։ Կա՛մ մենք զինված ճանապարհով կազատագրենք այդ տարածքները, կա՛մ ուկրաինական զորքերը կլքեն այդ տարածքները և կդադարեցնեն այնտեղ մարտերը»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Մոսկվան դեռևս լայնամասշտաբ պատերազմը սկսելուց առաջ էր առաջարկում Կիևին դուրս բերել զորքերը Դոնբասից, սակայն ՈՒկրաինան «նախընտրել է կռվել»։               
 

Կգե­րա­զան­ցի՞ ա­շա­կեր­տը ու­սուց­չին

Կգե­րա­զան­ցի՞ ա­շա­կեր­տը ու­սուց­չին
17.12.2019 | 01:32
Չի բա­ցառ­վում, որ Մոսկ­վա­յի մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ինս­տի­տու­տում` հան­րա­հայտ ՄԳԻ­ՄՕ-ում։ Ադր­բե­ջա­նի ներ­կա նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը դա­սա­վան­դել է ՀՀ ներ­կա ԱԳ նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նին: Իլ­համ Ա­լիևը ՄԳԻ­ՄՕ-ն ա­վար­տե­լուց հե­տո ան­ցել է դա­սա­խո­սա­կան աշ­խա­տան­քի և դա­սա­վան­դել է 1985-1991-ին, իսկ Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը ՄԳԻ­ՄՕ-ում սո­վո­րել է հենց այդ տա­րի­նե­րին: ՈՒ ե­թե իս­կա­պես Իլ­համ Ա­լիևը դա­սա­վան­դել է Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նին, ՀՀ ԱԳ նա­խա­րա­րը լավ հնա­րա­վո­րու­թյուն ու­նի ա­պա­ցու­ցե­լու, որ լավ ու­սա­նող է ե­ղել ու ճիշտ է հի­նա­վուրց ա­սույ­թը, որ ա­շա­կեր­տը միշտ էլ գե­րա­զան­ցում է ու­սուց­չին: Կամ էլ՝ Իլ­համ Ա­լիևն է վատ դա­սա­խոս ե­ղել:
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 953

Մեկնաբանություններ