Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ես ան­ձամբ, պա­տա­նի հա­սա­կից հան­դի­պել, ուղ­ղա­կի շփ­վել եմ փետր­վա­ր­յան ապս­տամ­բու­թ­յան մաս­նա­կից­նե­րից շա­տե­րի հետ»

«Ես ան­ձամբ, պա­տա­նի հա­սա­կից հան­դի­պել, ուղ­ղա­կի շփ­վել եմ փետր­վա­ր­յան ապս­տամ­բու­թ­յան մաս­նա­կից­նե­րից շա­տե­րի հետ»
17.12.2019 | 01:58

Իրա­նա­հայ նկա­րիչ, բա­նաս­տեղծ և թարգ­մա­նիչ ՎԱ­ՐԱՆ­ԴԻ (ՍՈՒ­ՔԻԱՍ ՔՅՈՒՐՔՉ­ՅԱՆ) հետ զրու­ցել ենք նրա՝ Հա­յաս­տա­նի Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թ­յան կերտ­ման 100-ա­մ­յա­կին նվիր­ված «Բեր­դա­քա­ղա­քը… (Կամ Շանթն Ի­րա­նում)» վեպ-պոե­մի մա­սին:

-Ին­չու՞ ո­րո­շե­ցիք գրել այս գիր­քը, ա­ռաջ­նա­յին էր Լևոն Շան­թի կեր­պա­րի վեր­հա­նու­՞մը, թե՞ անդ­րա­դար­ձը պատ­մա­կան տվյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծին:
-Պի­տի ա­սեմ` թե՛ մե­կը և թե՛ մյու­սը, սա­կայն ե­թե ու­զե­նամ կա­տա­րե­լա­պես ան­կեղծ լի­նել, կարևո­րը գու­ցե երկ­րորդն էր՝ պատ­մա­կա­նը... թերևս Շանթն ու մյուս բո­լոր դեմ­քե­րը (հար­գանք ի­րենց հի­շա­տա­կին) ե­կել են այդ պատ­մա­կա­նի գե­ղար­վես­տա­կա­նու­թյու­նը հա­գեց­նե­լու: Իսկ պատ­մա­կա­նը կարևո­րում եմ մե­կից ա­վե­լի պատ­ճառ­նե­րով: Նախ` խոր­հր­դա­հայ պաշ­տո­նա­կան պատ­մու­թյու­նը ոչ միայն բա­վա­րար ու ո­րա­կա­կան ճիշտ չա­փե­րով չի անդ­րա­դար­ձել այդ դեպ­քե­րին, այլև կա՛մ չտես­նե­լու է տվել, կամ էլ նույ­նիսկ ցույց տվել ճիշտ հա­կա­ռակ կող­մից: Ինքս կար­դա­ցել եմ 20-րդ դա­րի ա­վար­տա­կան տա­րի­նե­րի բոլշևի­կյան մա­մու­լում, որ իբր Սար­դա­րա­պա­տում և այլ ճա­կատ­նե­րում դի­մադ­րու­թյու­նը կազ­մա­կեր­պող քա­ղա­քա­կան-հե­ղա­փո­խա­կան կա­ռույ­ցի ու­ժե­րը, «միա­ցած թուր­քե­րին», գրո­հում էին Հա­յաս­տա­նի վրա (դե եկ, վար­դա­պետ, ու մի՛ խեն­թա­նա...)։ Երկ­րորդ պատ­ճառն այն է, որ ես ան­ձա՛մբ, պա­տա­նի հա­սա­կից հան­դի­պել, ուղ­ղա­կի շփ­վել եմ փետր­վա­րյան ապս­տամ­բու­թյան մաս­նա­կից­նե­րից շա­տե­րի հետ` բո­լորն էլ հա­մեստ կեն­ցա­ղով ապ­րող մար­դիկ, ըն­թեր­ցել այ­լոց հու­շերն ու հի­շո­ղու­թյուն­նե­րիս մեջ ու­նե­ցել շա­տե­րի տե­սած-պատ­մա­ծը, ո­րոնք չէին հա­կա­սում մի­մյանց։ Եր­րորդն այն է, որ Պարս­կաս­տա­նը կամ, ա­վե­լի հա­վաք ա­սած, նոր հա­րյու­րա­մյա­կի ի­րա­նա­հա­յու­թյու­նը, ոչ միայն քիչ է ծա­նոթ հայ­րե­նի­քի հա­յու­թյա­նը, այլև ան­ծա­նոթ է։
-Ըն­թեր­ցո­ղը հան­դի­պում է ծա­նոթ ու ան­ծա­նոթ Լևոն Շան­թին. ի՞նչ ո­րո­նում­նե­րի ար­դյուն­քում և ի՞նչ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում է ծն­վել գիր­քը:
-Թույլ տվեք պա­տաս­խա­նել հար­ցի երկ­րորդ մա­սից սկ­սե­լով. հա­րյու­րա­վոր է­ջեր կազ­մող վի­պեր­գու­թյու­նը ֆի­զի­կա­պես գր­վել է եր­կու ա­միս­նե­րի սահ­մա­նում՝ մեկ թա­փով, իբրև դյու­զաց­ներ­գու­թյուն, թերևս խո­հի, զգաց­ման և հի­շո­ղու­թյան բա­ռա­ցիո­րեն ԺԱ՛ՅԹՔ. գրել եմ քա­ղա­քա­մայր Թեհ­րա­նում և Հա­յաս­տա­նում (մեկ-եր­կու բա­ժին ա­ռայժմ հա­նել եմ՝ եր­կի ծա­վա­լը նոր­մալ պա­հե­լու նպա­տա­կով): Իսկ ամ­բող­ջու­թյամբ ար­դյունքն է կու­տա­կում­նե­րի՝ ի­մա­ցազ­գա­ցա­կան ա­ռու­մով, ո­րոնք հա­վաք­վել է հա­մա­րյա ողջ կյանք-կեն­ցա­ղիս ըն­թաց­քում: Ո­րո­նում­նե­րի մեծ մա­սը ե­ղել է հան­դարտ՝ ժա­մա­նա­կի հետ, լսել-կար­դա­լով հու­շագ­րու­թյուն­նե­րը, նաև հա­մա­պա­տաս­խան գրա­կա­նու­թյուն, լու­սա­բա­նող հոդ­ված­ներ... Իսկ կարևո­րը, լրաց­նե­լու հա­մար հա­վա­նա­կան բաց­թո­ղում­նե­րը, պա­կաս­նե­րը, կար­դա­ցել եմ՝ եր­ջան­կա­հի­շա­տակ Ներ­սես սրբ. Մե­լիք-Թան­գյա­նի «Հու­շա­մա­տյա­նը», «Ար­տազ» հան­դե­սը, Ատր­պա­տա­կան հա­յաս­տա­նա­մերձ նա­հան­գին հատ­կաց­ված ծա­վա­լուն և նոր հա­տոր­նե­րը՝ Թե­միս կենտ­րո­նում լույս տե­սած, հոդ­ված­նե­րը, նյու­թե­րը:
Ինչ վե­րա­բե­րում է հար­ցի ա­ռա­ջին մա­սին, երևի կարևոր են ե­ղել ծա­նոթ և ան­ծա­նոթ Շան­թի կյան­քի չբա­ցա­հայտ­ված դր­վագ­նե­րը, բազ­մա­թիվ դեմ­քե­րի հետ շփումն ու իր թե­կուզ ոչ եր­կար հաս­տատ­ված ու ստեղ­ծա­գոր­ծա­կան վայ­րե­րը, ո­րոնց մո­տի­կից ծա­նոթ եմ ե­ղել, տե­սել ման­կու­թյան վաղ հա­սա­կից, ճա­նա­չել, նույ­նիսկ երթևե­կել ծա­նոթ և ան­ծա­նոթ շեն­քե­րում, տնե­րում ու այ­գի­նե­րում... Իսկ այս բո­լո­րը ու դեռ ա­վե­լի՛ն` պի­տի գր­վեր և գր­վի մի օր:
-«Բեր­դա­քա­ղա­քը» կարևոր է ա­վե­լի շատ իբրև վա­վե­րագ­րու­թյու՞ն, թե՞ գե­ղար­վես­տա­կան երկ: Ի՞նչ կա­րող է տալ այ­սօր­վա ըն­թեր­ցո­ղին, ի՞նչ կա­րող է ա­սել՝ ուղ­ղոր­դե­լու, սե­փա­կան պատ­մու­թյունն ու ան­ցած ճա­նա­պար­հը վե­րագ­նա­հա­տե­լու ա­ռու­մով:
-«Բեր­դա­քա­ղա­քը» ինձ հա­մար ա­ռա­ջին հեր­թին գե­ղար­վես­տա­կան-պատ­մա­կան երկ է, չնա­յած գր­քի 60-70 տո­կո­սը նաև վա­վե­րագ­րա­կան է: Հարցն այն է, որ դա չպի­տի ըն­կա­լել սոսկ ու­սում­նա­սի­րու­թյուն, չնա­յած ու­նի լուրջ ճա­նա­չո­ղա­կան բնույթ: Օ­րի­նակ՝ ամ­բողջ գոր­ծում չկան Հով­սեփ Է­մի­նի պատ­մա­կան կեր­պա­րի, նաև վար­չա­պետ­նե­րից Ա. Խա­տի­սյա­նի ա­նուն­նե­րը: Նույ­նիսկ սրա­նից կա­րե­լի է հետևցնել, որ «Բեր­դա­քա­ղա­քը» գրել եմ միտք-սր­տիս թե­լադ­րան­քի սկզ­բունք­նե­րով, միշտ հա­վա­տա­րիմ խղ­ճիս ու ներ­շն­չան­քիս, ա­ռանց ո­խա­կա­լու­թյան կամ բան սո­վո­րեց­նե­լու և խրա­տե­լու։ Սե­փա­կան պատ­մու­թյունն ու ան­ցած (միա­կող­մա­նի) ճա­նա­պար­հը վե­րագ­նա­հա­տե­լու ա­ռու­մով, կար­ծում եմ, ըն­թեր­ցո­ղը պի­տի ստա­նա այն, ին­չին պատ­րաստ է, ու­նակ: Ֆրան­սիա­ցի հե­ղի­նակ-փի­լի­սո­փան կա­սեր՝ ա­զատ է: Ա­սում են՝ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը (նե­րա­ռյալ վի­պեր­գու­թյունն ու պոե­մը) չես բա­ցատ­րի մինչև վերջ: Ես մի բան գի­տեմ՝ եր­բեք չպետք է գնալ ծայ­րա­հե­ղու­թյուն­նե­րի, ին­չը մեզ մոտ քիչ չի ե­ղել, օ­րի­նակ՝ Բաք­վից բեր­ված դա­հի­ճը ինչ ա­նե­լիք ու­նի Հա­յաս­տա­նում, 20-ա­կան­նե­րի սկզ­բին, Հան­րա­պե­տու­թյան հիմ­նա­դիր­նե­րին կաց­նա­հա­րե­լու...
Մի ան­գամ էլ նա­յենք նախ մեզ ամ­բող­ջո­վին ու անց­յա­լին, թե­րեվս՝ նաեվ մոտ ա­պա­գա­յին, հե­տո...
-Գիրքն ուղղ­ված է հա­սա­րա՞կ ըն­թեր­ցո­ղին, թե՞ ա­ռա­վե­լա­պես մաս­նա­գետ­նե­րին: Ի՞նչ եք կար­ծում՝ այն կա­րո՞ղ է ա­ռիթ և նյութ դառ­նալ հե­տա­գա ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի հա­մար: Եվ կա՞ անհ­րա­ժեշ­տու­թյուն վե­րա­նա­յե­լու պատ­մա­կան այդ դր­վագ­նե­րը (1921 թ. փետր­վա­րյան ապս­տամ­բու­թյան):
-Լավ, չեմ անդ­րա­դառ­նում: Ըն­թեր­ցո­ղը, մի քիչ վեր կամ վար, կար­դա­ցող-ըն­թեր­ցող է: Դա ոչ անգ­րա­գետ­նե­րի կամ ա­վե­լի վատ՝ կի­սագ­րա­գետ­նե­րի հա­մար է (սա ար­դեն խո­սե­լու ա՛յլ թե­մա է), ո՛չ էլ «ուլտ­րաա­վան­գար­դիստ» մաս­նա­գետ կո­չե­ցյալ­նե­րի: Կնե­րե՛ք, ե­թե ա­սածս քա­ղա­քա­վա­րի չե­ղավ կամ կոշտ հն­չեց: Չափն ու հա­մե­մա­տու­թյու­նը չխա­թա­րե­լով ա­սեմ, օ­րի­նակ «Անլ­ռե­լի զան­գա­կա­տու­նը» կամ էլ Կոս­տան Զա­րյա­նի «Տատ­րա­գո­մի հար­սը» կար­դա­ցող-ըն­թեր­ցող-ըմ­բոշխ­նո­ղը սո­վո­րա­կա՞ն ըն­թեր­ցող է, թե՞ մաս­նա­գետ՝ առ­հա­սա­րակ:
Ա­յո՛, այս եր­կը կա­րող է ա­ռիթ դառ­նալ հե­տա­գա ու­սում­նա­սի­րու­թյուն­ների հա­մար՝ վե­րա­նա­յե­լու Փետր­վա­րյան ապս­տամ­բու­թյու­նը տար­բեր կող­մե­րից՝ ա­ռանց այժ­մեա­կա­նու­թյու­նը կորց­նե­լու:
-Դժվար չէ՞ր պատ­մա­կան փաս­տերն ու հայտ­նի ա­նուն­նե­րի բույ­լը միա­սին զե­տե­ղե­լը: Ան­գամ կար­ծիք կա, որ ներ­կա­յաց­ված ա­նուն­նե­րի ինք­նու­թյու­նը պետք էր ծա­նո­թագ­րել ա­ռան­ձին բաժ­նով:
-Ո՛չ, քա­նի որ պատ­կեր­նե­րը գա­լիս էին ինք­նին, իսկ այս երևույ­թը, ինչ­պես հե­րոս­նե­րի կող­մից ու նրանց լեզ­վով գր­քում աս­վում է՝ եր­կար ու դա­ժան փոր­ձա­ռու­թյուն­նե­րից է գա­լիս: Քավ լի­ցի, ո­մանք ու­զում են կապ­սու­լի պես մի բան հաս­նի ի­րենց, և մի գի­շե­րում ստեղ­ծա­գո՜րծ դառ­նալ:
Ներ­կա­յաց­ված ա­նուն­նե­րի ցան­կը գո­նե այս ան­գամ հնա­րա­վոր չե­ղավ նշել: Նրա լի­նելն էլ թԷա­կան է: Ե­թե կարևո­րու­թյան հաս­նի, ա­պա պի­տի լի­նի հա­վել­ված:
-Ձեր գիր­քը Ա­լեք­սանդր Թոփ­չյա­նը բնո­րո­շում է «նո­րօ­րյա դյու­ցազ­ներ­գու­թյուն», «հան­դուգն նո­րա­րա­րու­թյուն», «վի­պա-քեր­թո­ղա­կան ասք», «թա­տե­րա­խաղ», «սցե­նար»: Տար­բեր հե­ղի­նակ­նե­րի ար­ձա­գանք­նե­րում հան­դի­պե­ցի նաև «վեպ-պոեմ», «ռեա­լիս­տա­կան ֆան­տաս­տիկ վեպ» բնո­րո­շում­նե­րի: Ո՞ր ձևա­կերպ­մանն եք ա­ռա­վել հա­մա­միտ:
-Ա­սել է՝ բա­նաս­տեղ­ծը ինչ­քան էլ լավ գրի, գնա­հատ­վի, ինքն իր ա­ռանձ­նու­թյան մեջ զգում է՝ չէ՜, այս էլ այն չէր, որ պի­տի ա­սեր, ինչ-որ բան էն չի… Բա­ռե­րը, մտ­քե­րը, ապ­րում­նե­րը քս­վում, շո­շա­փում են բե­րա­նի, լեզ­վի շր­ջա­կայ­քում, բայց այն չէ, սա` ի մի­ջի այ­լոց:
Թերևս պի­տի վկա­յա­կո­չել կամ հի­շել Ի­րա­նի միջ­նա­դա­րյան մեծ (ե­թե ոչ՝ մե­ծա­գույն) քեր­թող­նե­րից Շամ­սե Ռու­միի միս­տի­կա­կան հետևյալ երկ­տո­ղը.
Այն եմ ե­րա­զում (ա­սել), այն,
Որ չկա... Չի՛ գտն­վում...:
Հա­մե­նայն դեպս, խո­րա­պես իմ շնոր­հա­կա­լու­թյուն­ներն եմ հայտ­նում սի­րե­լի Ա­լեք­սանդր Թոփ­չյա­նին, Էդ­վարդ Մի­լի­տո­նյա­նին, Սու­րեն Դա­նիե­լյա­նին, Մե­րու­ժան Տեր-Գու­լա­նյա­նին, Ար­տեմ Հա­րու­թյու­նյա­նին, Հռիփ­սի­մե Հով­հան­նի­սյա­նին, Ա­նի Փա­շա­յա­նին, Աի­դա­յին, Գա­յա­նեին, Հաս­միկ­նե­րին... Պի­տի նե­րո­ղա­միտ լի­նեն նրանք, ո­րոնց հի­շել չկա­րո­ղա­ցա այս պա­հին:
-Կա­րո՞ղ են վե­պը ո­րա­կել քա­ղա­քա­կան:
-Սա այն­քան էլ չեմ պն­դում, սրա մա­սին կար­ծես խոսք ա­սա­ցինք քիչ վեր: Քա­ղա­քա­կան է այն­քա­նով, որ պատ­մում է չբա­ցա­հայտ­վա­ծի վե­րա­բե­րյալ: Հի­շենք` հա­ճախ մեծ ու փոքր եր­կր­նե­րի ներ­կա­յաց­ված պատ­մու­թյան մեջ գլ­խի­վայր աս­ված կամ էլ փոխ­ված բա­ներ քիչ չեն: «Մեծ» դեմ­քե­րը նույ­նիսկ այն չեն ե­ղել... Նա­պո­լեո­նը... հե­ղի­նա­կու­թյուն վա­յե­լող հե­ղի­նակ­նե­րից՝ լորդ Գոր­դոն Բայ­րո­նը...
-Քն­նա­դա­տու­թուն­նե՞ր ե­ղել են Ձեր այս գոր­ծի վե­րա­բե­րյալ:
-Ո՛չ: Կամ գո­նե ես չեմ հան­դի­պել: Կա­ռու­ցո­ղա­կան քն­նա­դա­տու­թյու­նը լավ է (քն­նել և դա­տել): Կու­զե­նամ լսել տե­ղին վեր­լու­ծա­կան­ներ, բայց թույլ տվեք ա­սել` թե­կուզ հե­ռու ան­ցյա­լում, ե­ղել են վիժ­վածք-տա­կանք­ներ, որ, չհայտ­նա­բե­րե­լով ակ­նա­ռու թե­րու­թյուն, ո­րոշ ան­ծա­նոթ թեր­թե­րում (հե­ռու Թեհ­րան-Ի­րա­նից) իմ ա­նու­նով, իմ «ստո­րագ­րու­թյամբ» տպել են նյու­թեր՝ ծաղ­րե­լով, ծա­նա­կե­լով ու ձաղ­կե­լով հայ­րե­նի­քում ապ­րող ու ստեղ­ծա­գոր­ծող գր­չա­կից­նե­րիս, որ մեր մեջ ոխ ու դժոխք ստեղ­ծեն: Ա­սե­լիք չեն այն ան­բա­րո­յա­կա­նու­թյուն­նե­րը, որ ե­ղել են հա­մա­ցան­ցա­յին անս­տո­րա­գիր կայ­քե­րում, որ­տեղ «տա­ճիկն ու Խա­չի­կը հա­վա­սար­վում են» (ա­ռած):
Ա­ռի­թը հար­մար նկա­տե­լով, այս հար­ցազ­րույ­ցում պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում եմ՝ ես ո՛չ մի բա­ռա­ցիո­րեն բա­ցա­սա­կան կամ ժխ­տո­ղա­կան տող իսկ գրած չկամ, օ­րի­նակ բեյ­րու­թի ո­րոշ թեր­թե­րում, եր­բեք, ա­ռանձ­նա­պես հա­յաս­տան­ցի գրաչ­կից­նե­րիս նկատ­մամբ:
-Ա­լեք­սանդր Թոփ­չյա­նը նշում է նաև, որ հա­մար­ձակ գործ եք ձեռ­նար­կել և սքան­չե­լիո­րեն հա­ջո­ղել: Ի՞նչ եք կար­ծում՝ հա­մար­ձակ՝ գրե­լու կեր­պի՞ ա­ռու­մով, թե՞ բարձ­րաց­ված թե­մա­յի:
-Հար­գե­լի Ա. Թոփ­չյա­նի այս կար­ծի­քը (որ գոր­ծին ծա­նո­թա­ցել է դեռ Փա­րի­զում` լույս ըն­ծա­յե­լուց ա­ռաջ) թե՛ բարձ­րաց­ված թե­մա­յի, թե՛ գրե­լու ո­ճի մա­սին է: Առ­հա­սա­րակ աս­վում է՝ ըն­տիր եր­կը (կու­զի պոե­զիա լի­նել, յու­ղա­ներկ կտավ, ֆիլ­մար­տադ­րու­թյուն, թե...) միա­ձույլ ամ­բող­ջա­կա­նու­թյամբ է հա­ջող. և՛ հա­սա­նե­լիու­թյան, և՛ պար­զու­թյան մեջ պի­տի հե՛շտ լի­նի բաղ­կա­ցու­ցիչ տար­րե­րի բա­ժա­նում-ան­ջա­տու­մը: Կով­կա­սում ապ­րող մի լավ, բայց ոչ մեծ գրող մի օր ա­սաց՝ նյութն է թե­լադ­րում ստեղ­ծա­գոր­ծու­թյան ո­ճը: Պի­տի ա­վե­լաց­նեմ՝ ե­թե կա հա­սու­նու­թյուն-փոր­ձա­ռու­թյունն ու հա­սել է (պոե­մի պա­րա­գա­յին) Պայթ­ման պա­հը... Շնոր­հա­կալ եմ: Թող պա­տաս­խա­նեն ինձ «չգ­րող» հա­մա­րող­նե­րը, ո­րոնք քիչ էին, ոխ­նե­րը՝ ոչ քիչ: Հի­շենք «Սփյուռ­քա­հայ գրա­կա­նու­թյուն-85» հա­տո­րի չհա­ջո­ղու­թյու­նը կամ 20-րդ դա­րի ա­ռա­ջին տա­րի­նե­րին նո­բե­լյան գիրք գո­ղա­ցող «հի­մա­րի» տեղ դնող­նե­րը: Կա­րող եմ ա­նուն­ներ տալ, սա­կայն չար­ժի... Դեռ վեր­ջը չէ:
-Գր­քում Սար­հատ Քա­ջա­զեա­նի բա­նաս­տեղ­ծու­թյու­նը կար­դա­լուց հե­տո Վի­քի­պե­դիա­յում փնտ­րե­ցի նրա ա­նու­նը: Հե­տո Ալ. Թոփ­չյա­նի՝ Ձեզ հաս­ցեագր­ված հրա­պա­րա­կա­յին նա­մա­կից պար­զե­ցի, որ դա հնա­րո­վի ա­նուն է, տո­ղե­րի հե­ղի­նա­կը դուք եք: Գրա­կան այս եր­կում եր­բեմն դժ­վար է զա­տել ի­րա­կանն ու հնա­րո­վին: Գու­ցե պետք էլ չէ՞:
-Ճիշտ եք: Գրա­կան-գե­ղար­վես­տա­կան այս եր­կում գու­ցե պետք էլ չէ զա­տել հնա­րո­վին՝ հո­րին­վա­ծը, ա­վե­լի ու­ղիղ ա­սած՝ կի­սահ­նա­րո­վին: 2000-ի կե­սե­րին Երևա­նում լույս տե­սած իմ «Տան­գօ-21» հա­տո­րից են առն­ված գոր­ծի 2 սի­րա­յին բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը, ո­րոնք բնա­կա­նա­բար չէին կա­րող լի­նել 100 տա­րի ա­ռաջ և լույս տես­նել իմ ա­նու­նով։ Բուն ա­նուն-ազ­գա­նունս` Քիւ­րք­չեան Սու­քիա­սը վե­րա­ծե­ցի Սար­հատ Քա­ջա­զեա­նի (Ս. Ք.):
Հի­շա­տա­կել եմ ու­զում սրան վե­րա­բե­րող մի յու­րա­հա­տուկ պա­րա­գա : Վի­պեր­գու­թյունն ա­վար­տե­լուց հե­տո նս­տել էի Ա­բո­վյան փո­ղո­ցում գտն­վող «Արտ Բրիջ» գրա­խա­նութ-սր­ճա­րա­նում, դա­սա­վո­րում էի է­ջերս ու սպա­սում պրն Վի­տա­լի Աս­լա­նյա­նին` «Լու­սա­բաց» հրա­տա­րակ­չա­կա­նի տնօ­րե­նին, որ «Արտ Բրի­ջից»՝ գր­քե­րի տա­րա­ծում-ցր­ման կենտ­րո­նից ձեռք­գի­րը պի­տի տա­ներ տպագր­ման հա­մար, խո­սեինք հաշ­վար­կում­նե­րից և այլն: Քիչ ու­շա­ցավ Աս­լա­նյա­նը: Անս­պա­սե­լիո­րեն, սր­ճա­րա­նի կի­սա­մութ խա­ղա­ղու­թյան մեջ ու­նե­ցա յու­րա­հա­տուկ մի պահ, այն պա­հե­րից, որ եր­կում հե­րոս­նե­րից եր­կու-ե­րե­քի կող­մից հրամց­վում է որ­պես պայ­ծա­ռա­տես­ման երևույթ-վար­կած: Միջ­նա­կար­գում ու­սա­նել եմ մա­թե­մա­տի­կա նաև: Հան­կար­ծո­րեն հան­գե­ցի հան­րա­հաշ­վի 1-2 պարզ հա­վա­սար­ման: Գրե­ցի և կա­րող եմ փաս­տել, որ նու՛յնն են ի­րա­կա­նու­թյունն ու երևա­կա­յու­թյու­նը: Այն­պես որ, ըստ Ձեզ, դժ­վար է ջո­կել հնա­րո­վին և ի­րա­կա­նը: Բայց, բան չկա՜...
-Ի՞նչ ծրագ­րեր կան գր­քի հետ կապ­ված (թարգ­մա­նե­լու ա­ռու­մով, կի­նո­պա­տու­մի, բե­մադ­րու­թյան վե­րա­ծե­լու) և առ­հա­սա­րակ:
-Աս­վել և բա­վա­կա­նիցս աս­վում է նման աշ­խա­տանք­նե­րի վե­րա­բե­րյալ: Թարգ­մա­նու­թյու­նը հույժ հա­վա­նա­կան ու մո­տիկ է ա­վե­լի: Մյուս ծրագ­րե­րը, նկա­տի առ­նե­լով ներ­կա­յի մի­ջին-արևե­լյան ան­ցու­դար­ձերն ու պայ­ման­նե­րը, Հա­յաս­տա­նում սե­րիա-կի­նո­յի ֆի­նան­սա­կան դրու­թյու­նը, ո­րից ման­րա­մաս­նո­րեն շատ էլ տե­ղյակ չեմ ես, ա­ռայժմ խոսք ա­սելն ինձ հա­մար դժ­վար է: Վեր­ջին հաշ­վով «Գործ»-ի մար­դիկ պի­տի մո­տե­նան, մի քիչ լավ կլի­նի: Չմո­ռա­նանք, որ ես միայն գրող եմ և ապ­րում եմ մի քիչ կտր­ված «դր­սի աշ­խարհ» աս­վա­ծից:
-Ձեր գրա­կան կեղ­ծան­վան (Վա­րանդ) ստու­գա­բա­նու­թյու­նը նու՞յ­նպես այս գր­քում կա­րե­լի է գտ­նել՝ դա­տե­լով վեր­ջին տո­ղե­րից: Մի փոքր կբա­ցե՞ք չա­կերտ­նե­րը:
-Ե­թե ու­զեմ մի փոքր բա­ցել, դրա հա­մար պի­տի հի­շել՝ ըն­կա­լեա­լի կարգ է հատ­կա­պես արևե­լյան պոե­զիա­յում (հայ­կա­կան, պարս­կա­կան...), որ հե­ղի­նա­կը գրու­թյան ա­վար­տին մի ան­գամ բե­րում է իր գր­չա­նուն-ա­նու­նը՝ Չա­րենց, Շի­րազ, Սա­յաթ-Նո­վա, Հա­ֆեզ, Ռու­մի (Շամս), Սաա­դի և այլն: Բայց ա­վե­լի՛ն «բա­ցե­լու» պա­րա­գա­յին, ու­զում եմ հի­շել, որ նախ՝ Վա­րան­դան Ար­ցա­խի խամ­սա­յի մե­լի­քու­թյուն­նե­րից էր, իսկ մեր ծա­գու­մը՝ նրան­ցից, ե­ղել ենք Մե­լի­քյան... 200 տա­րի ա­ռաջ: Հի­շենք նաև, որ, կար­ծում եմ, միայն հա­յե­րե­նում է վեր­ջա­կե­տը հան­գում եր­կու կե­տի: Ե­թե նա­յենք այս­պես` վա­ղե­մա­գույն բա­րու-չա­րի հա­մե­մա­տա­կան հաս­կա­ցու­թյամբ, կամ էլ թեզ-ան­տի­թե­զի՝ այս­տեղ աս­ված է՝ 100 տա­րի անց Վա­րանդ (ան) է գա­լիս, ի­մա` Ար­ցա­խի ծայ­րա­մա­սից, հարևան, մեղմ ա­սած՝ ոչ-եղ­բայր, հո­ղի՝ ան­մի­ջա­պես եզ­րից ՎԱ­ՐԱՆ­ԴԱ-ԱՐ­ՑԱԽՆ է գա­լիս՝ վե­րա­դառ­նում է մայր հայ­րե­նիք, այլ խոսք-լեզ­վով ա­սած՝ հա­յոց մեր մեծ հո­ղա­հա­վա­քի սկզ­բին է ի­րա­կա­նա­նում, դա՜ է սկիզբ ա­ռել:
Չնա­յած հա­մոզ­ված եմ, որ ար­վես­տա­գե­տը պի­տի ու­նե­նա քա­ղա­քա­կան հա­յացք­ներ, բայց մաս­նա­գետ լի­նել չի՛ կա­րող քա­ղա­քա­կա­նու­թյան, բայց ա­սե­լիք պի­տի ու­նե­նա, և չէ որ 2019-ին ՀՀ Ա­կա­դե­միա­յում Շան­թի մա­սին ա­սե­լիս, դոկ­տոր, պրո­ֆե­սոր Սու­րեն Դա­նիե­լյա­նը այս ա­ռու­մով է ա­սել, որ Վա­րան­դը գոր­ծը երկ­շերտ է հյու­սել: Կար­ծում եմ՝ հենց այս բա­զում կե­տերն էլ գիր­քը մա­կե­րե­սա­յի­նից տա­նում-հե­ռաց­նում են դե­պի խորքն ու բար­ձուն­քը՝ հա­մա­տեղ ըն­թաց­քով:
Զրույ­ցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 5129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ