Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Առանց այն էլ հե­ղա­փո­խա­կա­նաց­ված երկ­րում հե­ղա­փո­խու­թ­յուն ա­նե­լու փոր­ձը հի­մա­րու­թ­յուն է

Առանց այն էլ հե­ղա­փո­խա­կա­նաց­ված երկ­րում հե­ղա­փո­խու­թ­յուն ա­նե­լու փոր­ձը հի­մա­րու­թ­յուն է
20.12.2019 | 00:11
Ի դեպ, հենց նո­յեմ­բե­րի 25-ին Ի­րա­նով ան­ցավ հան­րա­հա­վաք­նե­րի, ցույ­ցե­րի և եր­թե­րի երկ­րորդ ա­լի­քը ի պաշտ­պա­նու­թյուն Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան իշ­խա­նու­թյուն­նե­րի և պե­տա­կան կար­գի։ Հա­սա­րա­կու­թյան բո­լոր խա­վե­րին պատ­կա­նող մար­դիկ եր­թեր կազ­մա­կեր­պե­ցին մայ­րա­քա­ղաք Թեհ­րա­նում` դա­տա­պար­տե­լով ան­կար­գու­թյուն­նե­րը, երկ­րի ներ­քին գոր­ծե­րին օ­տա­րերկ­րյա ու­ժե­րի մի­ջամ­տու­թյու­նը։ Նման եր­թեր ե­ղան նաև Ի­րա­նի այլ քա­ղաք­նե­րում։ Ա­մե­նու­րեք մար­դիկ հայտ­նում էին ի­րենց հա­մե­րաշ­խու­թյու­նը կա­ռա­վա­րու­թյան հետ, ո­րը վճ­ռա­կան մի­ջոց­ներ ձեռ­նար­կեց խռո­վու­թյուն­ներն ու ան­կար­գու­թյուն­նե­րը կան­խե­լու հա­մար, դա­տա­պար­տում էին հա­սա­րա­կա­կան ու­նեց­ված­քը վնա­սե­լու փոր­ձե­րը։ Հան­րա­հա­վաք­նե­րին ե­կան նաև ԻՀՊԿ-ի զին­ծա­ռա­յող­նե­րը, ո­րոնց շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րը դի­մա­վո­րե­ցին մեծ ոգևո­րու­թյամբ` շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­լով, որ նրանք թույլ չտ­վե­ցին, որ եր­կի­րը գլոր­վի քաո­սի մեջ։ Թեհ­րա­նի հան­րա­հա­վաք­նե­րում նո­յեմ­բե­րի 25-ին ե­լույթ ու­նե­ցավ ան­ձամբ ԻՀՊԿ-ի գլ­խա­վոր հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-մա­յոր Հո­սեյն Սա­լա­մին։ Նա ա­սաց, որ «այս հան­րա­հա­վա­քը դար­ձավ պատ­մու­թյան մեջ ա­մե­նա­մեծ թշ­նա­մու` ԱՄՆ-ի դա­գա­ղի ա­մե­նա­մեծ մե­խը»։ Նա նա­խազ­գու­շաց­րեց Սաու­դյան Ա­րա­բիա­յին, Իս­րա­յե­լին, Անգ­լիա­յին և ԱՄՆ-ին. «Դուք պետք է կանգ առ­նեք և չանց­նեք մեր «կար­միր գծե­րը», ո­րով­հետև ե­թե դա ա­նեք, մենք ձեզ կոչն­չաց­նենք»։ Սա­լա­մին չճշ­տեց, թե դա ինչ «կար­միր գիծ» է, ինչ­պես նաև չա­սաց, թե ինչ­պես է մտա­դիր ոչն­չաց­նե­լու այն պե­տու­թյուն­նե­րը, ո­րոնց ընդ­հա­նուր ռազ­մա­կան հզո­րու­թյու­նը քա­նիցս գե­րա­զան­ցում է ի­րա­նա­կա­նը։ Բայց դա Արևելքն է, իսկ Ի­րա­նը` Արևել­քի հնա­գույն, ե­թե ոչ ա­մե­նա­հին, քա­ղա­քակր­թու­թյու­նը։
Տես­նենք, թե Սա­լա­մին Ի­րա­նի «բեն­զի­նա­յին խռո­վու­թյուն­նե­րի» ի­րա­դար­ձու­թյուն­ներն ինչ­պես կա­պեց Մեր­ձա­վոր Արևել­քում հա­կաի­րա­նա­կան ու­ժե­րի ընդ­հա­նուր «հար­ձակ­ման» հետ։ Անդ­րա­դառ­նա­լով Ի­րա­քում ու Լի­բա­նա­նում վեր­ջերս տե­ղի ու­նե­ցած ան­կար­գու­թյուն­ներին ու մե­ծա­րե­լով ա­յա­թո­լա Խո­մե­նեիին որ­պես մեծ մար­դու, ո­րի վրա «հեն­վում է ցան­կա­ցած ազգ, և նրա­նից հե­ռա­ցած ա­մեն ոք ըն­կել է» (բա­ռա­ցի մեջ­բե­րում - Ս. Շ.), գե­նե­րալն ըն­դգ­ծել է. «Մեր ա­ռաջ­նոր­դը հաղ­թա­նակ է տա­րել ԱՄՆ-ի քա­ղա­քա­կա­նու­թյան և Լի­բա­նա­նում հա­մաշ­խար­հա­յին մե­ծամ­տու­թյան նկատ­մամբ և այն­տեղ այն­պի­սի մեծ բա­նակ է ստեղ­ծել, ո­րից սիո­նիստ­նե­րը դո­ղում են գի­շեր ու ցե­րեկ։ Նա Ի­րա­քի ազ­գը փր­կել է դևե­րից ու մաս­նատ­ման սպառ­նա­լի­քից և հա­մախմ­բել է Ի­րա­քի ժո­ղովր­դին»։ Հաս­կա­նա­լի է, որ խո­սե­լով Լի­բա­նա­նում մեծ բա­նա­կի (շիա­կան) ստեղծ­ման մա­սին, Սա­լա­մին հա­մա­րյա բա­ցա­հայտ նկա­տի է ու­նե­ցել լի­բա­նա­նյան «Հզ­բո­լահ» կու­սակ­ցու­թյան մար­տա­կան կազ­մա­վո­րում­ներն ու ներ­քին կա­ռույց­նե­րի միա­վո­րում­նե­րը։ Հայտ­նի է, օ­րի­նակ, որ «Հզ­բո­լահն» ու­նի իր հե­տա­խու­զու­թյունն ու հա­կա­հե­տա­խու­զու­թյու­նը, ռազ­մա­կան հե­տա­խու­զու­թյու­նը և այլն, ո­րոնք գոր­ծում են Լի­բա­նա­նի հա­ման­ման պե­տա­կան կա­ռույց­նե­րից լիո­վին ան­կախ։ Եվ հենց այդ պատ­ճա­ռով լի­բա­նա­նյան «Հզ­բո­լա­հի» ու­ժա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րը քիչ խո­ցե­լի են հա­կա­ռա­կորդ­նե­րի կող­մից։ Ինչ վե­րա­բե­րում է Ի­րա­քի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան և անվ­տան­գու­թյան վե­րա­կան­գն­ման գոր­ծում Ի­րա­նի ա­ռաջ­նոր­դի դե­րի մա­սին Սա­լա­միի հի­շա­տակ­մա­նը, ա­պա այս­տեղ աշ­խարհն ա­նուղ­ղա­կի ա­պա­ցույց ստա­ցավ այն բա­նի, որ 2014 թ. հու­լի­սին, երբ սկ­սեց ծա­վալ­վել ԻՊ-ի ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րի հա­մընդ­հա­նուր հար­ձա­կու­մը Տիկ­րի­տի և Բաղ­դա­դի վրա, ԻՀՊԿ-ի կող­մից ի կա­տա­րում ըն­դուն­ված հրա­մա­նը տվել էր ան­ձամբ ա­յա­թո­լա Խա­մե­նեին, և հենց Թեհ­րա­նում է ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով ո­րոշ­վել կոշտ կեր­պով դի­մա­կա­յել Ի­րա­քի ու Սի­րիա­յի մաս­նատ­ման և «ան­ջատ­ված» տա­րածք­նե­րում «Մեծ Քրդս­տան» ու մի շարք այլ խա­մա­ճի­կա­յին կեղծ պե­տու­թյուն­ներ ստեղ­ծե­լու ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի պլան­նե­րին։ Այ­սինքն` «Հա­մաշ­խար­հա­յին Մեր­ձա­վոր Արևել­քի» նոր քար­տեզ ձևա­վո­րե­լու Վա­շինգ­տո­նի և Թել Ա­վի­վի ու­ղեգ­ծին։ Տար­վա ըն­թաց­քում մենք գրել ենք, թե Ի­րա­նի հա­կա­մար­տու­թյունն ԻՊ-ի հետ ին­չու է կոշտ ե­ղել. Թեհ­րա­նում հիա­նա­լի էին հաս­կա­նում, որ ԱՄՆ-ի պլան­նե­րում գլ­խա­վոր կե­տը Ի­րա­նի ոչն­չա­ցումն է։ Ի վեր­ջո, մեր աշ­խար­հում ա­մեն ին­չը փոխ­կա­պակց­ված է, ինչ­պես էլ ան­վա­նեք` հա­ղոր­դա­կից ա­նոթ­նե­րի տե­սու­թյուն, թե կա­ռա­վա­րե­լի քաո­սի տե­սու­թյուն կամ դա­վադ­րու­թյուն­նե­րի տե­սու­թյուն և այլն։
Ե­լույթ է ու­նե­ցել նաև Ի­րա­նի ռազ­մա­ծո­վա­յին նա­վա­տոր­մի (ՌԾՆ) հրա­մա­նա­տար, գե­նե­րալ Թու­րաջ Հա­սա­նի Մո­հա­դա­մը, հայ­տա­րա­րե­լով, որ Ի­րա­նը կոր­ծա­նիչ պա­տաս­խան կտա իր ներ­քին գոր­ծե­րին ԱՄՆ-ի ու ո­րոշ եվ­րո­պա­կան եր­կր­նե­րի ան­հիմն մի­ջամ­տու­թյա­նը։ Նշե­լով, որ երկ­րի ար­տա­հան­ման ու ներ­մուծ­ման 93 %-ը կա­տար­վում է ծո­վով, նա ընդ­դգ­ծեց, որ ծո­վը և նա­վա­տոր­մը կարևոր ռազ­մա­վա­րա­կան գոր­ծոն­ներ են Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան հա­մար։
Իսկ Ի­րա­նի ԱԳՆ-ն, ոչ ա­ռա­ջին ան­գամ, նշեց Եվ­րա­միու­թյան (ԵՄ) ու ո­րոշ եվ­րո­պա­կան եր­կր­նե­րի եր­կե­րե­սա­նիու­թյու­նը։ Բայց թերևս ա­ռա­ջին ան­գամ կոշտ կեր­պով «տե­ղը դրեց» եվ­րո­պա­ցի­նե­րին։ Ի­րա­նի ԱԳՆ-ն ԵՄ-ի հայ­տա­րա­րու­թյունն Ի­րա­նում բո­ղոք­նե­րի առ­թիվ հա­մա­րում է մի­ջամ­տու­թյուն ի­րենց երկ­րի ներ­քին գոր­ծե­րին, հայ­տա­րա­րել է ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Աբ­բաս Մու­սա­վին։ Բա­ցի դրա­նից, նա Եվ­րո­պա­յին մե­ղադ­րել է Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրագ­րի գծով գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մա­պար­փակ հա­մա­տեղ պլանով (ԳՀՀՊ) «խոս­տում­նե­րը չկա­տա­րե­լու» և Թեհ­րա­նի դեմ ԱՄՆ-ի տն­տե­սա­կան ա­հա­բեկ­չու­թյան ու պատ­ժա­մի­ջոց­նե­րի պաշտ­պա­նու­թյան հա­մար։ «Վա­ղուց ժա­մա­նակն է, որ Եվ­րո­պան, Ի­րա­նում բո­ղո­քա­վոր­նե­րին ա­ջակ­ցե­լու փո­խա­րեն, անց­նի ԳՀՀՊ-ի գծով իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կա­տար­մա­նը»,- ըն­դգ­ծել է Մու­սա­վին։
Ար­դյուն­քում յու­րա­հա­տուկ բե­կում է սպաս­վում մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում։ Այս­պես, ԱՄՆ-ը «հպարտ միայ­նու­թյան» մեջ մնաց Ի­րա­նի գծով ԱԷՄԳ կա­ռա­վա­րիչ­նե­րի խոր­հր­դի նո­յեմ­բե­րի 22-ի նիս­տում։ Ա­հա թե ինչ է ա­սել Վիեն­նա­յի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում Ռու­սաս­տա­նի դես­պան Մի­խա­յիլ ՈՒ­լյա­նո­վը. «ԱԷՄԳ կա­ռա­վա­րիչ­նե­րի խոր­հր­դում Ի­րա­նի գծով այ­սօր­վա բա­նա­վե­ճը շատ ծանր էր... Գրե­թե բո­լո­րը հա­վա­տա­րիմ են ԳՀՀՊ-ին։ ԱՄՆ-ը մնում է մե­կու­սաց­ման մեջ»։ ԳՀՀՊ-ն Ի­րա­նի հետ Արևմուտ­քի «մի­ջու­կա­յին գոր­ծարքն է, ո­րը կնք­վել է 2015 թ. հու­լի­սին ՌԴ-ի և Չի­նաս­տա­նի միջ­նոր­դու­թյամբ։ Վիեն­նա­յի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում Ի­րա­նի դես­պան Քա­զեմ Ա­բա­դին հայ­տա­րա­րել է, որ Եվ­րո­պան պետք է վճա­րի` պահ­պա­նե­լու հա­մար «աշ­խար­հում ա­մե­նա­կարևոր դի­վա­նա­գի­տա­կան նվա­ճու­մը»։ «Միան­գա­մայն ակ­ներև է, որ գոր­ծե­րի ըն­թա­ցիկ վի­ճա­կի վրա աչք փա­կե­լը ցույց է տա­լիս, որ եվ­րո­պա­ցի­նե­րը դեռ պատ­րաստ չեն վճա­րե­լու ա­ռա­վել կարևոր դի­վա­նա­գի­տա­կան նվա­ճում­նե­րը և, ինչ­պես ի­րենք են դա ա­նում, չտա­րած­ման կարևո­րա­գույն հիմ­քե­րից մե­կը պաշտ­պա­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ գի­նը»,- ա­սել է նա։ Նա հի­շեց­րել է, որ 2015 թ. մի­ջու­կա­յին հա­մա­ձայ­նագ­րի պահ­պան­ման միակ մի­ջոցն այն է, որ բո­լոր կող­մե­րը կա­տա­րեն ի­րենց պար­տա­վո­րու­թյուն­նե­րը, ա­վե­լաց­րել է, որ Եվ­րո­պան, Ի­րա­նին քն­նա­դա­տե­լու փո­խա­րեն, պետք է նշի ԱՄՆ-ի ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան դե­րը որ­պես գոր­ծե­րի ներ­կա­յիս վի­ճա­կի հիմ­նա­կան պատ­ճառ։ Ա­բա­դին նաև նշել է, որ ի­րա­նա­կան մի­ջու­կա­յին-է­ներ­գե­տիկ ծրագ­րի վե­րա­կան­գն­ման կա­պակ­ցու­թյամբ մի­ջու­կա­յին զեն­քի տա­րած­ման մա­սին Արևմուտ­քի հայ­տա­րա­րու­թյուն­ներն ան­հիմն են, ըն­դգ­ծե­լով, որ այդ­պի­սի մեկ­նա­բա­նու­թյուն­ներն Ի­րա­նը հետ չեն պա­հի իր ազ­գա­յին պլան­նե­րի զար­գա­ցու­մը շա­րու­նա­կե­լուց։ ԱԷՄԳ-ի գլ­խա­վոր տնօ­րեն Կոռ­նել Ֆե­րու­տան ըն­դգ­ծել է, որ իր գոր­ծա­կա­լու­թյու­նը շա­րու­նա­կում է օգ­տա­կար հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն Ի­րա­նի հետ։
Իսկ նո­յեմ­բե­րի 25-ին, ե­լույթ ու­նե­նա­լով ա­մեն­շա­բա­թյա մա­մու­լի կոն­ֆե­րան­սում, Աբ­բաս Մու­սա­վին դա­տա­պար­տել է Պար­սից ծո­ցում, ԱՄՆ-ի գլ­խա­վո­րու­թյամբ, մի­ջազ­գա­յին դա­շին­քի գա­ղա­փա­րը` հայ­տա­րա­րե­լով. «Մեր տա­րա­ծաշր­ջա­նում օ­տա­րերկ­րյա ու­ժե­րի ներ­կա­յու­թյու­նը և դե­րը մենք դի­տար­կում ենք որ­պես ան­կա­յու­նու­թյան պատ­ճառ։ Մենք ա­սել ենք մեր հարևան­նե­րին, որ անվ­տան­գու­թյու­նը չի կա­րող ներ­մուծ­վել, ա­վե­լի շուտ այն պետք է ձեռք բեր­վի բո­լոր շա­հագր­գիռ եր­կր­նե­րի կո­լեկ­տիվ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ։ Բո­լոր եր­կր­նե­րը պետք է մաս­նակ­ցեն տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­մա­նը, և «Հոր­մու­զի խա­ղա­ղու­թյան ջանք» ան­վան­ման ի­րա­նա­կան նա­խա­ձեռ­նու­թյու­նը ձգ­տում է հաս­նել այդ նպա­տա­կին ու նպաս­տել տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գու­թյա­նը։ Մենք հայ­տա­րա­րել ենք, որ բո­լոր եր­կր­նե­րը կա­րող են մաս­նակ­ցել այդ նա­խա­ձեռ­նու­թյա­նը, և այդ հար­ցով նա­խա­գահ Ռո­հա­նի­ի նա­մակն ուղղ­վել է բո­լո­րին, հատ­կա­պես Պար­սից ծո­ցի առափն­յա վեց պե­տու­թյուն­նե­րին, ինչ­պես նաև Ի­րա­քին»։ Այ­նու­հետև Ի­րա­նի ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցի­չը զար­մաց­րել է. «Մենք հույս ու­նենք, որ նրանք կհ­րա­ժար­վեն ի­րենց պատ­րանք­նե­րից և դրա­կա­նո­րեն կար­ձա­գան­քեն խա­ղա­ղու­թյան մեր կո­չին։ Ո­րոշ եր­կր­ներ ող­ջու­նել են այդ նա­խա­ձեռ­նու­թյու­նը, մի քա­նի­սը դեռ քն­նար­կում են այն, իսկ ե­րեք եր­կիր ար­դեն դրա­կան պա­տաս­խան են տվել»։ Նույ­նիսկ ե­թե են­թադ­րենք, որ այդ ե­րե­քից մեկն Ի­րաքն է, ո­րը ղե­կա­վա­րում է շիա կա­ռա­վա­րու­թյու­նը, ա­պա դուրս է գա­լիս, որ մյուս եր­կու եր­կի­րը... Պար­սից ծո­ցում ԱՄՆ-ի դաշ­նա­կից­ներն են։ Եվ ա­ռա­վել ի­րա­կան թեկ­նա­ծու­ներն են Օ­մա­նը, Կա­տա­րը, ո­րը հրա­ժար­վել է Սի­րիա­յում և Ի­րա­քում ա­հա­բե­կիչ­նե­րին պաշտ­պա­նե­լու «գա­ղա­փա­րից», կամ էլ Ա­ՄԷ-ն, ո­րը վեր­ջերս «ա­պա­սա­ռեց­րել» և Ի­րա­նին է վե­րա­դարձ­րել նրա փո­ղե­րը։
Ի­րա­նին բա­ցա­հայ­տո­րեն պաշտ­պա­նել է նաև Ռու­սաս­տա­նը։ Հի­շեց­նենք, որ նո­յեմ­բե­րի 21-ին ՌԴ ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րիա Զա­խա­րո­վան կոշտ կեր­պով նշել է, որ Ի­րա­նի բնակ­չու­թյանն «ա­ջակ­ցե­լու» մա­սին ԱՄՆ-ի պետ­քար­տու­ղար Մայք Փոմ­փեո­յի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը կեղծ են, ա­մե­րի­կա­ցի­ներն ա­մեն հնա­րա­վոր բան ա­նում են, որ Ի­րա­նի բնակ­չու­թյու­նը տա­ռա­պի։ Նա ըն­դգ­ծել է, որ ԱՄՆ-ի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով խախտ­վում են նաև մար­դու հիմ­նա­կան ի­րա­վունք­նե­րը, Ի­րա­նի բնակ­չու­թյան` պա­րե­նամ­թերք, դե­ղո­րայք, ար­տադ­րան­քի բո­լոր տե­սակ­ներն ստա­նա­լու օ­րի­նա­կան շա­հե­րը։ «Մենք հետևում ենք ի­րադ­րու­թյան զար­գաց­մա­նը, տես­նում ենք, թե որ­քան ար­տա­քին խա­ղա­ցող­ներ են փոր­ձում ազ­դել Ի­րա­նի ներ­քին ի­րադ­րու­թյան զար­գաց­մա­նը։ Մենք ու­շադ­րու­թյուն ենք դարձ­րել այն հայ­տա­րա­րու­թյա­նը, որն ի­րա­նա­կան ժո­ղովր­դի պաշտ­պա­նու­թյան խոս­քե­րով ա­րել է պա­րոն Փոմ­փեոն։ Այն հա­րու­ցել է մեր տա­րա­կու­սան­քը` հաշ­վի առ­նե­լով, որ շատ բա­ներ, ո­րոնք դժ­գո­հու­թյուն են ա­ռա­ջաց­նում կամ դառ­նում են Ի­րա­նում կա­տար­վող գոր­ծըն­թաց­նե­րի պատ­ճառ, ծա­գել են հենց ԱՄՆ-ի գոր­ծո­ղու­թյուն­նե­րից,- ա­սել է Զա­խա­րո­վան։
Հատ­կան­շա­կան են նաև ՄԱԿ-ում Ի­րա­նի մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­ջիդ Թախթ-Ռա­վան­չիի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ո­րը նո­յեմ­բե­րի 25-ին նա­խազ­գու­շաց­րել է, որ ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հուր­դը բախ­վում է օ­րի­նա­կա­նու­թյան և հե­ղի­նա­կու­թյան ճգ­նա­ժա­մի, ո­րը պետք է լուծ­վի բա­րե­փո­խում­նե­րի ճա­նա­պար­հով։ Նա քն­նա­դա­տել է ԱԽ-ի կա­ռուց­ված­քը` ըն­դգ­ծե­լով, որ այն պետք է ընդ­լայն­վի հա­վա­սա­րակ­շռ­ված ձևով։ Ի­րան­ցի դի­վա­նա­գե­տը նշել է, որ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­ռու­մով ԱԽ-ում գե­րակշ­ռում են արևմտյան եր­կր­նե­րը, ո­րոն­ցից ե­րե­քը վե­տո­յի ի­րա­վունք ու­նեն։ «Եվ դա այն ժա­մա­նակ, երբ աշ­խար­հագ­րո­րեն արևմտաեվ­րո­պա­կան և այլ խմ­բե­րը չա­փա­զանց են ներ­կա­յաց­ված, իսկ հիմ­նա­կան տա­րա­ծաշր­ջան­նե­րը թվա­կան ա­ռու­մով վատ են ներ­կա­յաց­ված և քիչ ի­րա­վունք­ներ ու ար­տո­նու­թյուն­ներ ու­նեն վե­տո­յի ի­րա­վուն­քի կամ մշ­տա­կան ան­դա­մու­թյան տե­սա­կե­տից,- ա­վե­լաց­րել է նա։- Այ­սօր­վա դրու­թյամբ ՄԱԿ-ի ան­դամ­նե­րի մեկ եր­րոր­դը երբևէ Խոր­հր­դի ան­դամ դառ­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն չի ու­նե­ցել, մինչ­դեռ 20 եր­կիր է ե­ղել, ո­րոն­ցից յու­րա­քան­չյուրն այդ մարմ­նում ծա­ռա­յել է 10-22 տա­րի»։ Թախթ-Ռա­վան­չին կոչ է ա­րել` վե­րաց­նել և շտ­կել այդ «ան­հա­մա­մաս­նու­թյունն ու ա­նար­դա­րու­թյունն» այն­պի­սի մի­ջոց­նե­րով, ինչ­պի­սիք են շատ ներ­կա­յաց­ված­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­մա­նա­փա­կու­մը և ա­վե­լի շատ ա­ռա­վե­լու­թյուն տա­լը նրանց, ով­քեր եր­բեք չեն ե­ղել Խոր­հր­դում կամ քիչ են ե­ղել։ Նա նշել է. «Դա անհ­րա­ժեշտ է Խոր­հր­դի ան­դամ դառ­նա­լու հա­մար բո­լոր եր­կր­նե­րի հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­ներն ա­պա­հո­վե­լու, ինչ­պես նաև Խոր­հր­դի վրա ո­րո­շա­կի տա­րա­ծաշր­ջա­նա­յին կամ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խմ­բի գե­րիշ­խու­մը կան­խե­լու հա­մար»։ Ի­րա­նի ներ­կա­յա­ցու­ցի­չը հայ­տա­րա­րել է, որ ԱԽ-ի բա­րե­փո­խում­նե­րը պետք է ա­պա­հո­վեն, որ նրա ան­դամ­նե­րը ո­րո­շում­ներն ըն­դու­նեն ոչ թե ի­րենց ազ­գա­յին շա­հե­րի, այլ ՄԱԿ-ի բո­լոր ան­դամ­նե­րի ընդ­հա­նուր շա­հե­րի հի­ման վրա։ «ԱԽ-ն պետք է նաև դա­դա­րեց­նի իր գոր­ծա­ռույթ­նե­րի չա­փից դուրս և ա­րագ կի­րառ­ման ա­վե­լա­ցու­մը VII գլ­խի հա­մա­ձայն։ Օ­րի­նակ, այն պատ­ժա­մի­ջոց­ներ է մտց­րել այն­պի­սի ի­րա­վի­ճակ­նե­րում, երբ այդ­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյուն ա­մենևին չի ե­ղել,- ա­սել է նա։- VII գլու­խը պետք է որ­պես ծայ­րա­հեղ մի­ջոց կի­րառ­վի անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում»։
Սեր­գեյ ՇԱ­ՔԱՐ­ՅԱՆՑ
Դիտվել է՝ 6054

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ