Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Խե­լա­ցի» գո­մե՞ր, թե՞ հե­լիո­ֆի­կա­ցիա

«Խե­լա­ցի» գո­մե՞ր, թե՞ հե­լիո­ֆի­կա­ցիա
20.12.2019 | 01:26
Այս նյու­թի հա­մար ա­ռիթ դար­ձավ պա­րոն Վա­հան Հա­մա­զաս­պյա­նի բաց նա­մա­կը՝ ուղղ­ված ՀՀ նա­խա­գա­հին, ՀՀ վար­չա­պե­տին, «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի տնօ­րե­նին:
Բաց նա­մա­կում ներ­կա­յաց­ված մտա­հո­գու­թյուն­նե­րի և խն­դիր­նե­րի մա­սին մեկ ան­գամ չէ, որ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի հե­ղի­նա­կը ար­տա­հայտ­վել է մա­մու­լով և լրատ­վու­թյան մյուս մի­ջոց­նե­րով: Այդ ա­ռու­մով նոր ե­րանգ կար, որ առ­նչ­վում էր հա­մա­հայ­կա­կան դրա­մա­հա­վա­քով հան­գա­նակ­ված մի­ջոց­նե­րի ծախ­սա­յին մա­սին: Հա­մա­զաս­պյա­նի զար­մանքն ու զայ­րույ­թը լիո­վին հաս­կա­նա­լի և տե­ղին է այն­քա­նով, որ հան­գա­նակ­ված մի­ջոց­նե­րի ոչ փոքր մա­սը տրա­մադր­վում է այն­պի­սի մի ո­լոր­տի, ո­րը մր­ցա­կից չէ իր հե­ղի­նա­կած ծրագ­րին, այ­նու­հան­դերձ հար­ցե­րի տե­ղիք է տա­լիս. ինչ սկզ­բուն­քով է կա­տար­վել այդ հատ­կա­ցու­մը, և ե­թե կա­րե­լի է հա­մա­ձայ­նել այդ հատ­կաց­մա­նը, ա­պա ին­չու՞ չէր կա­րե­լի ո­րո­շա­կի գու­մար էլ տրա­մադ­րել որևէ բնա­կա­վայ­րի հե­լիո­ֆի­կաց­ման նպա­տա­կով: Են­թադ­րել, թե հա­մա­պա­տաս­խան ա­տյան­նե­րում տե­ղյակ չէին այդ ծրագ­րից կամ ի­րենց նա­խընտ­րած ծրա­գիրն ակն­հայտ ա­ռա­վե­լու­թյուն­ներ ու­նի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի նկատ­մամբ, տե­ղին չեմ կա­րող հա­մա­րել: Հատ­կա­պես ե­թե հաշ­վի առ­նենք, որ վեր­ջին եր­կու-ե­րեք ա­միս­նե­րի ըն­թաց­քում պա­րոն Հա­մա­զաս­պյա­նը շատ ակ­տի­վո­րեն ներ­կա­յաց­նում և հիմ­նա­վո­րում էր Ար­ցա­խում գո­նե մեկ գյուղ ամ­բող­ջու­թյամբ հե­լիո­ֆի­կաց­նե­լու դրա­կան նշա­նա­կու­թյու­նը և կարևո­րու­թյու­նը, այ­ցե­լել էր Ար­ցախ, հան­դի­պում­ներ ու­նե­ցել պա­տաս­խա­նա­տու պաշ­տո­նյա­նե­րի հետ, ստա­ցել նրանց հա­մա­ձայ­նու­թյունն ու ծրագ­րին ա­մեն կերպ օ­ժան­դա­կե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը:
«Գա­լիք» կու­սակ­ցու­թյունն իր դիր­քո­րո­շումն ար­տա­հայ­տել է հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի վե­րա­բե­րյալ` այն նե­րա­ռե­լով երկ­րի վե­րա­կան­գն­ման իր հա­յե­ցա­կար­գում: Մյուս կող­մից մենք պա­րոն Հա­մա­զաս­պյա­նի հետ մի­ջոց­ներ և հո­վա­նա­վոր­ներ ենք փնտ­րում Սպի­տակ քա­ղա­քում ար­տադ­րա­կան մաս­նա­շեն­քի կա­ռուց­ման կամ ձեռք­բեր­ման, հաս­տո­ցա­կազ­մի ստեղծ­ման և DVH տի­պի արևա­յին հա­մա­կար­գե­րի ար­տադ­րու­թյուն կազ­մա­կեր­պե­լու հա­մար: Հա­ջո­ղու­թյան դեպ­քում ա­ռա­ջին ար­տադ­րանքն ուղղ­վե­լու է հենց Ար­ցախ՝ տե­ղա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ընտ­րած մեկ գյու­ղը ամ­բող­ջու­թյամբ հե­լիո­ֆի­կաց­նե­լու հա­մար: Այժմ աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով ֆո­տո­վոլ­տա­յին պա­նել­նե­րի գն­մա­նը հան­գա­նակ­ված մի­ջոց­նե­րից գու­մար­ներ հատ­կաց­նե­լու փաս­տի հա­վա­նա­կա­նու­թյու­նը, մենք լիո­վին հիմ­նա­վոր և հնա­րա­վոր ենք հա­մա­րում այդ նույն մի­ջոց­նե­րից վե­րը ներ­կա­յաց­ված ար­տադ­րա­կան ծրագ­րի ի­րա­կա­նաց­մանն ուղղ­ված մաս­հա­նու­մը: Այդ նպա­տա­կով կու­սակ­ցու­թյու­նը Սպի­տա­կի հա­սա­րա­կայ­նու­թյան և իր ա­նու­նից դի­մում է նա­խա­պատ­րաս­տում «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին՝ ակն­կա­լե­լով ար­դյու­նա­վետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն:
Նմա­նա­տիպ մո­տե­ցում կա նաև այժմ կա­ռա­վա­րու­թյան գոր­ծու­նեու­թյան ծի­րում գտն­վող մեկ այլ ծրագ­րում, ո­րին նույն­պես կու­զե­նա­յի անդ­րա­դառ­նալ այս նյու­թի շր­ջա­նակ­նե­րում: Շա­տերն են տե­ղյակ, և հա­վա­նա­բար ո­մանք նույ­նիսկ օգտ­վում են 2019 թ. կա­ռա­վա­րու­թյան նա­խա­ձեռ­նած և գու­ցե (ըստ կցկ­տուր ռե­պոր­տաժ­նե­րի) ի­րա­կա­նաց­ման ինչ-որ փու­լում գտն­վող ծրագ­րից, ո­րի նպա­տա­կը, ըստ ծրագ­րի հե­ղի­նակ­նե­րի, երկ­րում տա­վա­րա­բու­ծու­թյան զար­գա­ցումն է, կա­թի, մսի ար­տադ­րու­թյան ա­վե­լա­ցու­մը, մի­ջին և փոքր ձեռ­նե­րե­ցու­թյան զար­գա­ցու­մը:
Այդ նպա­տա­կով, ինչ­պես տե­ղե­կա­նում ենք կա­ռա­վա­րու­թյան հաս­տա­տած ծրագ­րին ծա­նո­թա­նա­լով, պե­տու­թյու­նը (որ­պես հա­մա­ֆի­նան­սա­վո­րող) բյու­ջեից հատ­կաց­րել է 3,2 մի­լիարդ դրամ գու­մար: Նա­խա­տես­վում է կա­ռու­ցել 230 ա­նաս­նա­շենք: Մեկ ա­նաս­նա­շեն­քի կա­ռուց­ման կամ վե­րա­կա­ռուց­ման մի­ջին գու­մա­րը` 23 մլն դրամ, փոխ­հա­տուց­ման չա­փը՝ 13,8 մլն դրամ: Մեկ 3-րդ մո­դե­լի մի­ջին հաշ­վար­կա­յին գո­մի հա­մար անհ­րա­ժեշտ սար­քերն են . օ­դա­փո­խիչ` 10 և ա­վե­լի հատ, լեդ լամ­պեր` 34 և ա­վե­լի հատ, դույ­լե­րով կթի ստա­ցիո­նար հա­մա­կարգ` 1 հատ, ռե­տի­նե ներք­նակ­ներ` յու­րա­քան­չյուր կո­վի հաշ­վով` 1 հատ, ջրի արևա­յին տա­քա­ցու­ցիչ` 1 հատ, գո­մաղ­բի հե­ռաց­ման մո­տոբ­լոկ` 1 հատ, կեն­դա­նի­նե­րի խո­զա­նակ` 1 հատ, պա­ղեց­ման տանկ` 1 հատ, խմ­բա­յին տա­քաց­ման ջրախ­մոց` 1 հատ: Կե­րի ռա­ցիո­նի մա­սին է խոս­վում, բայց կե­րա­խո­հա­նո­ցի առ­կա­յու­թյան մա­սին՝ ոչ: Ե­թե ու­զե­նանք մտա­բե­րել, ա­պա բա­ցի ռե­տի­նե ներք­նակ­նե­րից ու արևա­յին ջրա­տա­քա­ցուց­չից, այդ ա­մե­նը, նե­րա­ռյալ կե­րա­խո­հա­նո­ցը, առ­կա էին նույ­նիսկ խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րի ա­նաս­նա­գո­մե­րում:
Այժմ փոր­ձեք լա­րել ձեր երևա­կա­յու­թյու­նը և հաս­կա­նալ, թե որ­քան «խե­լա­ցի» կա­րող է լի­նել այդ­պի­սի գո­մը, և կաթ­նատ­վու­թյան, մսատ­վու­թյան բարձ­րաց­ման վե­րա­բե­րյալ փաս­տա­թուղ­թը կազ­մող­նե­րի հույ­սերն ին­չի վրա են դր­ված: Մեր հա­մեստ կար­ծի­քով, այդ­պի­սի գո­մե­րը կհա­վակ­նեն կոչ­վե­լու խե­լա­ցի միայն այն դեպ­քում, ե­թե դրան­ցում պահ­վող կո­վերն ի­րենք «խե­լա­ցի» լի­նեին և, ե­թե Խա­զա­նո­վի ո­ճով շա­րու­նա­կենք, հաշ­վի առ­նե­լով հայ­րե­նի կա­ռա­վա­րու­թյան հո­գա­տա­րու­թյունն ու խնամքն ի­րենց նկատ­մամբ ու գի­տակ­ցե­լով ի­րենց վրա դր­ված բարձր պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, լիո­վին բա­ցա­հայ­տեին ի­րենց գե­նե­տիկ նե­րու­ժը և այ­սօր­վա 2200 կգ կա­թի փո­խա­րեն հա­րա­զատ ֆեր­մեր­նե­րին ու­րա­խաց­նեին մինչև 4000 կգ կաթ տա­լով:
Գու­ցե ա­վե­լին պետք չէ ա­սել, բայց ծրա­գի­րը կազ­մող­ներն ու­սում­նա­սի­րել են մի­ջազ­գա­յին փոր­ձը, գի­տեն, որ ա­սենք Իս­րա­յե­լում կո­վե­րը տա­լիս են 12000 կգ կաթ: Այս­պի­սի՞ ծրագ­րե­րով են նրանք հա­սել այդ ար­դյուն­քին: Որևէ մե­կը կա­րո՞ղ է ա­սել` ա­յո՛:
Սա պար­զա­պես գոր­ծի նմա­նակ­ման տար­բե­րակ է, ո­րի հա­մար ծրագ­րի հե­ղի­նակ­նե­րը ոչ մի պա­տաս­խա­նատ­վու­թյուն չեն կրե­լու որ­պես պե­տա­կան և մաս­նա­վոր (մաս­նա­վո­րի կող­մից ընդգրկված վար­կա­յին մի­ջոց­նե­րի) գու­մար­նե­րի փո­շիաց­ման հե­ղի­նակ­նե­րի: Այդ նմա­նա­կու­մը ներ­կա­յաց­նե­լով որ­պես ծրագ­րի շա­հա­ռու­նե­րի մա­սին հո­գա­տա­րու­թյան օ­րի­նակ և նրանց ներ­քա­շե­լով այդ ան­հե­ռան­կար գոր­ծըն­թաց­նե­րի մեջ, այ­նու­հետև նրանց թող­նե­լու են վար­կե­րի մար­ման փաս­տի հետ միայ­նակ իր հայտ­նի և ան­հայտ հետևանք­նե­րով:
Ա­վե­լին, նրանք շա­րու­նա­կե­լու են ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նը ներ­կա­յաց­նել որ­պես գյու­ղա­ցու, նրա հոգ­սե­րի վե­րա­բե­րյալ հո­գա­տա­րու­թյան դրսևո­րում և ձա­խող­ման ողջ մեղ­քը գցե­լու են գյու­ղա­ցու վրա:
Այժմ փոր­ձենք ներ­կա­յաց­նել նույն խնդ­րի վե­րա­բե­րյալ մեկ այլ մո­տե­ցում՝ ըն­թեր­ցո­ղին, գյու­ղա­ցուն հնա­րա­վո­րու­թյուն տա­լով հա­մե­մա­տու­թյուն­ներ և եզ­րա­կա­ցու­թյուն­ներ կա­տա­րե­լու իր կա­րիք­նե­րի և գոր­ծադր­վող ծրագ­րե­րի հետ դրանց կա­պի և ար­դյու­նա­վե­տու­թյան մա­սին: Խնդ­րին պետք է նա­յել նաև պե­տու­թյան և սպա­ռո­ղի շա­հե­րի տե­սան­կյու­նից:
Մեր կար­ծի­քով, ե­թե կա­ռա­վա­րու­թյունն ի­րոք մտա­դիր է այդ ո­լոր­տում այն­պի­սի փո­փո­խու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու, ո­րը կդառ­նա օ­րի­նա­կե­լի թե իր ար­դյու­նա­վե­տու­թյամբ և թե իր ընդ­գր­կու­մով, ա­պա պետք էր ընտ­րել բո­լո­րո­վին այլ ճա­նա­պարհ:
Կա­ռա­վա­րու­թյունն իր քն­նարկ­ման ա­ռար­կա փաս­տա­թուղ­թը կազ­մած մաս­նա­գետ­նե­րի մի­ջո­ցով (վս­տահ եմ, որ նրանց մեջ կան այն­պի­սի­նե­րը, ո­րոնք հեշ­տու­թյամբ կըմ­բռ­նեին ի­րենց ներ­կա­յաց­վող պա­հան­ջի բո­վան­դա­կու­թյու­նը և պատ­շաճ կկա­տա­րեին այն) կա­րող էր ձևա­կեր­պել ա­սենք 1000 գլուխ իս­րա­յե­լա­կան կաթ­նատ­վու­թյան կո­վե­րի տի­պա­յին ա­նաս­նա­գո­մի նա­խագ­ծում կամ պար­զա­պես կրկ­նօ­րի­նա­կում, ո­րը բա­ռի բուն ի­մաս­տով հա­գե­ցած կլի­ներ ժա­մա­նա­կա­կից ներ­քին կա­հա­վո­րու­մով և ար­տադ­րա­կան ողջ գոր­ծըն­թացն ի­րա­կա­նաց­նող սար­քա­վո­րում­նե­րով: Դրան ա­վե­լաց­րած՝ ժա­մա­նա­կա­կից սպան­դա­նո­ցով և կա­թի-մսի վե­րամ­շակ­ման ար­տադ­րա­մա­սե­րով, ո­րոնք ի­րենց հզո­րու­թյուն­նե­րով կգե­րա­զան­ցեին ֆեր­մա­յի հզո­րու­թյուն­նե­րը: Այս­պի­սի ա­նաս­նա­պա­հա­կան հա­մա­լիր և ոչ թե գոմ կա­ռու­ցե­լու ծրագ­րի ար­ժե­քի հաշ­վար­կից հե­տո կա­ռա­վա­րու­թյունն իր մի­ջոց­նե­րից պետք է հատ­կաց­ներ այդ ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար անհ­րա­ժեշտ ողջ գու­մա­րը, նե­րա­ռյալ նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը (հո­ղա­հատ­կա­ցում, կո­մու­նի­կա­ցիա­ներ, ու­սուց­ման նպա­տա­կով կադ­րե­րի ընտ­րու­թյան և գոր­ծուղ­ման ծախ­սեր և այլն), ողջ գու­մա­րը, որ­պես­զի ոչ մի հան­գա­մանք կաս­կա­ծի տակ չդ­նի ծրագ­րի ի­րա­կա­նա­նա­լիու­թյու­նը:
Դրա­նից հե­տո հան­րայ­նաց­նե­լով ծրագ­րի բո­վան­դա­կու­թյու­նը, կա­ռա­վա­րու­թյու­նը կա­րող էր բա­ցել հա­մա­ֆի­նան­սա­վոր­ման սկզ­բուն­քով բաժ­նե­տեր և ծրագ­րի ի­րա­կա­նաց­մա­նը մաս­նա­կից դառ­նա­լու ճա­նա­պար­հը բո­լո­րի ա­ռաջ՝ լի­նի գոր­ծա­րար, կեն­սա­թո­շա­կա­ռու, որևէ գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վող ըն­կե­րու­թյուն… Ե­թե կգտն­վեին այդ­պի­սիք, պե­տու­թյունն ըն­թաց­քում այդ չա­փով կա­րող էր նվա­զեց­նել իր նա­խա­տե­սած ծախ­սե­րը:
Այ­նու­հետև ա­մե­նա­սեղմ ժամ­կետ­նե­րում կս­տեղ­ծեր այդ հա­մա­լի­րը՝ ներկ­րե­լով ա­նա­սուն­նե­րը, սար­քա­վո­րում­նե­րը, տեխ­նո­լո­գիա­նե­րը, գի­տե­լիք­նե­րը և այլն: Դրան զու­գա­հեռ կե­րի կա­յուն բա­զա ու­նե­նա­լու հա­մար կա­րող էր ա­մե­նա­մատ­չե­լի վար­ձա­կա­լու­թյամբ հատ­կաց­նել խոտ­հարք­ներ, վա­րե­լա­հո­ղեր՝ բարձր կե­րա­յին ար­ժեք ներ­կա­յաց­նող մշա­կա­բույ­սե­րի ա­ճեց­ման, վե­րամ­շակ­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով: Սրանց գոր­ծադ­րու­մը՝ շատ հույս չդ­նե­լով կաթ­նամ­սա­տու անձ­նա­կազ­մի խե­լա­ցիու­թյան վրա, թույլ կտար ա­րագ ոտ­քի կանգ­նեց­նել նո­րաս­տեղծ տն­տե­սու­թյու­նը:
Ինչ կա­րե­լի կլի­ներ ա­վե­լաց­նել այդ ա­մե­նին մեր կող­մից:
Նրանք, ով­քեր ծա­նոթ են ա­կա­դե­մի­կոս Պա­րիս Հե­րու­նու «Արև» ծրագ­րին, տե­ղյակ են, որ այն ո­րո­շա­կի ա­ռա­վե­լու­թյուն ու­նի արևից է­լեկտ­րաէ­ներ­գիա ստա­նա­լու ֆո­տո­վոլ­տա­յին կի­րառ­վող ե­ղա­նա­կի նկատ­մամբ: Ե­թե ֆո­տո­վոլ­տա­յին կա­յան­նե­րի կող­մից կլան­ված արևի է­ներ­գիան է­լեկտ­րա­կա­նի վե­րա­ծե­լու մի­ջի­նաց­ված գոր­ծա­կի­ցը գտն­վում է 20-22 տո­կո­սի սահ­ման­նե­րում, ա­պա Հե­րու­նու «Արև»-ը կա­րո­ղա­նում է աշ­խա­տել 30-32 տո­կո­սի մի­ջա­կայ­քում: Այ­սինքն դրա­կան և մեծ տար­բե­րու­թյունն ակն­հայտ է:
Նրանք, ով­քեր ծա­նոթ են տ. գ. դ. Վա­հան Հա­մա­զաս­պյա­նի «Եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի» ծրագ­րին, գի­տեն, որ գիտ­նա­կա­նը մշա­կել է բազ­մա­թիվ արևա­յին տեխ­նո­լո­գիա­ներ, ո­րոնց մի­ջո­ցով հնա­րա­վոր է նո­րու­թյուն­ներ մտց­նել թե կե­րի բա­զա­յի ա­պա­հով­ման, թե կե­րա­խո­հա­նո­ցի ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման գոր­ծում: Պա­րոն Հա­մա­զաս­պյա­նի մշա­կած տեխ­նո­լո­գիա­նե­րը թույլ կտան նոր մա­կար­դա­կի և ո­րա­կի բարձ­րաց­նել սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ, հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին, գո­մաղ­բից պա­րար­տա­նյու­թե­րի ստաց­ման աշ­խա­տանք­նե­րը: Ինչ վե­րա­բե­րում է ար­տադ­րան­քի մշակ­ման, է­կոմ­թերք­նե­րի ար­տադ­րու­թյան և շատ այլ խն­դիր­նե­րի լուծ­ման գոր­ծում նրա մշա­կած տեխ­նո­լո­գիա­նե­րին, ա­պա դրանց ներ­դր­ման դեպ­քում մենք կա­րող ենք ի­րոք նոր բո­վան­դա­կու­թյուն հա­ղոր­դել այն տեխ­նո­լո­գիա­կան բա­զա­յին, ո­րի ուղ­ղա­կի ձեռք­բեր­մամբ ստեղ­ծել էինք այդ հա­մա­լի­րը:
Այս ա­մե­նին զու­գա­հեռ պա­րոն Ս. Խո­յե­ցյա­նին կա­րող էինք պատ­վի­րել իր տրակ­տո­րը՝ կցոր­դով: Պա­րոն Խո­յե­ցյա­նը նույն­պես եր­կար տա­րի­ներ փոր­ձում է մեր ի­րար հա­ջոր­դող գյուղ­նա­խա­րար­նե­րին հաս­կաց­նել, որ ա­րոտ­նե­րի վե­րա­կան­գն­ման և կե­րի ո­րա­կյալ ու կա­յուն բա­զա­յի ստեղծ­ման ա­ռու­մով ան­փո­խա­րի­նե­լի և բա­վա­կան պարզ ու մատ­չե­լի տեխ­նո­լո­գիա ու­նի դեռևս խոր­հր­դա­յին տա­րի­նե­րից մշակ­ված, ո­րը թույլ է տա­լիս մթ­նո­լոր­տա­յին տե­ղում­նե­րի մի­ջո­ցով մեզ հաս­նող ջրա­յին պա­շար­նե­րը կու­տա­կել բույ­սե­րի ար­մա­տա­յին հա­մա­կար­գե­րի տակ և ոչ թե թույլ տալ, որ այն լց­վի գե­տերն ու հե­ռա­նա:
Ինչ կու­նե­նանք ար­դյուն­քում: Բա­ցի ժա­մա­նա­կա­կից կաթ­նապ­րան­քա­յին հա­մա­լի­րից մենք կու­նե­նանք հայ­րե­նա­կան մտ­քի մի քա­նի ար­դյունք­նե­րի հա­մադ­րում մեկ ար­տադ­րա­կան գոր­ծըն­թա­ցում: Ինչ­պես Հա­մա­զաս­պյանն է ներ­կա­յաց­նում իր հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րում, այս հա­մա­լի­րը կա­րող է լի­նել ինք­նա­բավ և ան­կախ է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի, գա­զի բաշխ­ման ցան­ցե­րից: Միա­ժա­մա­նակ մենք գործ­նա­կա­նում կփոր­ձար­կենք և կգ­նա­հա­տենք Հե­րու­նու «Արև» և Հա­մա­զաս­պյա­նի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րե­րի ի­րա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը, մեզ հա­մար լիո­վին հաս­կա­նա­լի, տե­սա­նե­լի դարձ­նե­լով դրանց զար­գաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյան ա­ներկ­բա­յու­թյու­նը:
Հաշ­վի առ­նե­լով այդ­պի­սի հա­մա­լի­րի հա­մա­լիր ա­ռա­վե­լու­թյուն­ներն այ­սօր մեր կա­ռա­վա­րու­թյան որ­դեգ­րած ծրագ­րի նկատ­մամբ, կա­րող ենք ա­սել, որ կու­նե­նանք ոչ թե «խե­լա­ցի», այլ «տա­ղան­դա­վոր» գոմ: Կա­տա­կը՝ կա­տակ, բայց սա բո­լո­րը չէ: Այդ հա­մա­լի­րին կից գոր­ծող վե­րամ­շակ­ման ար­տադ­րու­թյուն­նե­րը կա­րող են ան­հատ քա­ղա­քա­ցի­նե­րից, ֆեր­մե­րա­յին տն­տե­սու­թյուն­նե­րից գնել նրանց ար­տադ­րած կաթն ու մի­սը, նրանց վճա­րե­լով զգա­լիո­րեն բարձր և կա­յուն գին ի­րենց ապ­րան­քի դի­մաց, քան դա ա­նում են մաս­նա­վոր վե­րամ­շա­կող գոր­ծա­րան­նե­րը: Դրա­նով մենք այդ ըն­կե­րու­թյուն­նե­րին կզր­կենք դեմ­պին­գա­յին հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից, կհար­կադ­րենք ի­րենց շա­հույ­թի մի մա­սը, որն ա­նի­րա­վո­րեն խլ­վում էր կաթ և միս ար­տադ­րո­ղից, թող­նել նրան: Պե­տու­թյան այս­պի­սի մի­ջամ­տու­թյու­նը ոչ թե սահ­մա­նա­փա­կում է մաս­նա­վո­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը (տվյալ դեպ­քում՝ վե­րամ­շա­կող մաս­նա­վոր ըն­կե­րու­թյուն­նե­րի), այլ դրանք դարձ­նում է ընդ­հա­նուր տն­տե­սու­թյան մեջ ի­րենց ի­րա­կան տե­ղին և դե­րին հա­մա­պա­տաս­խան:
Նույն կերպ հա­մա­լի­րի ար­տադ­րու­թյու­նում ներգ­րավ­ված աշ­խա­տա­կից­նե­րին կա­րող է վճար­վել ա­վե­լի բարձր աշ­խա­տա­վարձ, և դա կհար­կադ­րի մաս­նա­վոր ըն­կե­րու­թյուն­նե­րին նույ­նը ա­նել՝ կադ­րե­րի ար­տա­հոս­քից խու­սա­փե­լու հա­մար: Այս քայ­լը նույն­պես կն­պաս­տի հա­մե­րաշխ հա­սա­րա­կու­թյան վե­րա­բե­րյալ մեր պատ­կե­րա­ցում­նե­րի հան­րայ­նաց­ման և դրանք մաս­նա­վոր ըն­կե­րու­թյուն­նե­րի կող­մից ըն­կա­լե­լի և օ­րի­նա­կե­լի դարձ­նե­լու գոր­ծին:
Ե­թե ա­մեն ինչ ար­վի այն­պես, ինչ­պես նկա­րագր­վեց այս հա­մա­ռոտ անդ­րա­դար­ձով, և պե­տու­թյու­նը կա­րո­ղա­նա հետևո­ղա­կա­նո­րեն, ճշգ­րիտ կա­ռա­վար­մամբ և ներ­դր­ված մի­ջոց­նե­րի ան­կո­րուստ ի­րաց­մամբ կազ­մա­կեր­պել այդ­պի­սի մեկ ար­տադ­րու­թյուն, ա­պա չեմ կաս­կա­ծում, որ այն կլի­նի բազ­մար­դյու­նա­վետ: Հա­ջորդ այդ­պի­սի նա­խա­ձեռ­նու­թյա­նը մաս­նակ­ցե­լու ցան­կու­թյուն շա­տե­րը կու­նե­նան և չեն սխալ­վի:
Իսկ հե­ռան­կա­րի ա­ռու­մով (ա­ռա­ջի­կա յոթ-ութ տա­րի­նե­րի ըն­թաց­քում) այդ­պի­սի հի­սուն հա­մա­լիր­նե­րի գո­յու­թյու­նը իշ­խա­նու­թյուն­նե­րին թույլ կտա ա­սել, որ երկ­րում բնակ­չու­թյա­նը կաթ­նամ­թեր­քով և մսամ­թեր­քով ա­պա­հո­վու­թյան խն­դի­րը լուծ­ված է:
Վահ­րամ ԲԱ­ՅԱ­ԴՅԱՆ
«Գա­լիք» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ
Դիտվել է՝ 12321

Մեկնաբանություններ