Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ԱԺ-ում քն­նար­կում­նե­րը հա­ճախ լեզ­վա­կան փոխհ­րաձ­գու­թ­յուն­նե­րի կամ վի­րա­վո­րանք­նե­րի դաշտ են տե­ղա­փոխ­վում»

«ԱԺ-ում քն­նար­կում­նե­րը հա­ճախ լեզ­վա­կան փոխհ­րաձ­գու­թ­յուն­նե­րի կամ վի­րա­վո­րանք­նե­րի դաշտ են տե­ղա­փոխ­վում»
24.12.2019 | 01:22
7-րդ գու­մա­րու­ման Ազ­գա­յին ժո­ղո­վի գոր­ծու­նեու­թյունն «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ՍՈ­ՖՅԱ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆՆ ար­դյու­նա­վետ է հա­մա­րում, քա­նի որ մի շարք օ­րենք­ներ են ըն­դուն­վել, որ կա­րող են խթա­նել բնակ­չու­թյան բա­րե­կե­ցու­թյու­նը: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում տի­կին Հով­սե­փյանն ա­ռանձ­նաց­նում է՝ խոր­հր­դա­րա­նա­կան աշ­խա­տանք­նե­րի ա­ռա­ջին կի­սա­մյա­կը կա­րե­լի է ո­րա­կել որ­պես կողմ­նո­րոշ­ման ու օ­րենք­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյան փուլ, երկ­րոր­դը՝ օ­րենք­նե­րի մշակ­ման ու տար­բեր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով հան­դես գա­լու ըն­թացք: Վս­տահ է՝ 2020-ին օ­րենս­դիրն ա­վե­լի ար­դյու­նա­վետ է աշ­խա­տե­լու:
«Բնա­կան էր, որ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սով սկզբ­նա­կան շր­ջա­նում դժ­վա­րու­թյուն­ներ կլի­նեին, քա­նի որ մեկս մյու­սին ճա­նա­չե­լու, մի­մյանց կա­րո­ղու­թյուն­ներն ու ու­նա­կու­թյուն­նե­րը հաս­կա­նա­լու խն­դիր ու­նեինք: Չեմ ժխ­տի՝ ե­ղել են նաև դժ­վա­րու­թյուն­ներ, ո­րոնք բաց ու ան­կեղծ հա­ղոր­դակց­ման ար­դյուն­քում հաղ­թա­հար­վել են: Դրանք հիմ­նա­կա­նում կապ­ված են ե­ղել մո­տե­ցում­նե­րի հետ: Օ­րի­նակ՝ մար­զե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ պատ­գա­մա­վոր­նե­րը գրե­թե բո­լոր հար­ցե­րը կամ խն­դիր­նե­րը դի­տար­կում են մար­զե­րի բնա­կիչ­նե­րի աչ­քե­րով՝ ի տար­բե­րու­թյուն այն պատ­գա­մա­վոր­նե­րի, որ ա­վե­լի քիչ են շփ­վում մար­զաբ­նակ­նե­րի հետ: Ինչ վե­րա­բե­րում է խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րիս թե­րա­ցում­նե­րին, ա­պա դրանց ցցուն, ընդ­գծ­ված օ­րի­նակ­ներ կամ դեպ­քեր չեմ կա­րող նշել»,- ըն­դգ­ծում է Սո­ֆյա Հով­սե­փյա­նը:
Ի տար­բե­րու­թյուն «Իմ քայ­լի» ներ­կա­յա­ցուց­չի՝ «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Ի­ՎԵ­ՏԱ ՏՈ­ՆՈ­ՅԱ­ՆԸ նկա­տում է՝ խոր­հր­դա­րանն այդ­քան էլ ար­դյու­նա­վետ չի աշ­խա­տել. «Ցա­վոք սր­տի, մեկ տար­վա ըն­թաց­քում շատ կարևոր, օ­րա­կար­գա­յին օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի քն­նարկ­ման փո­խա­րեն Ազ­գա­յին ժո­ղո­վը վե­րած­վում էր օ­րա­կար­գի հետ կապ չու­նե­ցող ա­ռան­ձին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի կամ երևույթ­նե­րի քն­նարկ­ման հար­թա­կի, ին­չի օգ­տա­կար գոր­ծո­ղու­թյան գոր­ծա­կիցն ինձ հա­մար զրո­յա­կան էր: Բո­լորս էլ պետք է քաջ գի­տակ­ցենք այն ա­ռա­քե­լու­թյու­նը, ո­րի հա­մար ժո­ղո­վուր­դը մեզ գոր­ծու­ղել է խոր­հր­դա­րան: Հու­սով եմ՝ ե­կող տա­րի խոր­հր­դա­րա­նա­կան աշ­խա­տանքն ամ­փո­փե­լիս, հնա­րա­վոր կլի­նի խո­սել մեր աշ­խա­տան­քի նոր ո­րա­կի ու բո­վան­դա­կու­թյան մա­սին»:
ԲՀԿ-ա­կան պատ­գա­մա­վորն ըն­դգ­ծում է՝ «սի­րո և հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան հե­ղա­փո­խու­թյու­նից» հե­տո տո­տալ ան­հան­դու­ժո­ղա­կա­նու­թյու­նը նաև խոր­հր­դա­րա­նա­կան հար­թակ է տե­ղա­փոխ­վել: Հա­վե­լում է՝ բո­վան­դա­կա­յին քն­նա­դա­տու­թյան դի­մաց անձ­նա­կան վի­րա­վո­րանք­նե­րի տե­ղա­տա­րա­փի առ­կա­յու­թյունն ար­դեն օ­րի­նա­չափ է դար­ձել: «Ե­թե խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը բո­վան­դա­կա­յին քն­նա­դա­տու­թյան է են­թար­կում այս կամ այն օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյու­նը, ա­պա դա երբևէ ինք­նան­պա­տակ չի ար­վում: Ինք­ներդ էլ բազ­մա­թիվ ան­գամ ա­կա­նա­տես եք ե­ղել, որ քն­նա­դա­տու­թյուն­նե­րից հե­տո քն­նար­կում­նե­րը, դժ­բախ­տա­բար, տե­ղա­փոխ­վել են լեզ­վա­կան փոխհ­րաձ­գու­թյուն­նե­րի կամ վի­րա­վո­րանք­նե­րի դաշտ: Կար­ծում եմ՝ վա­ղուց ժա­մա­նակն է դա­դա­րեց­նե­լու պայ­քա­րը ան­ցյա­լի ստ­վեր­նե­րի դեմ: Մեր երկ­րում տե­ղի են ու­նե­ցել փո­փո­խու­թյուն­ներ, ժո­ղովր­դի ա­զատ կա­մար­տա­հայտ­ման մի­ջո­ցով ձևա­վոր­վել է նոր խոր­հր­դա­րան, և պետք է փոր­ձել ա­ռա­վե­լա­գույնս ար­դյու­նա­վետ աշ­խա­տել մեզ վե­րա­պահ­ված գոր­ծա­ռույթ­ներն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Շատ կցան­կա­նամ՝ հե­տայ­սու ա­ռիթ չու­նե­նանք բարձ­րա­ձայ­նե­լու, որ խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան ներ­կա­յաց­րած օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը, նախ­կի­նում ձևա­վոր­ված վատ ա­վան­դույ­թի հա­մա­ձայն, շա­րու­նա­կա­բար և օ­րի­նա­չա­փո­րեն մերժ­վում են կա­ռա­վա­րու­թյան կամ խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան կող­մից: Բո­լորս պետք է քաջ գի­տակ­ցենք՝ հա­մա­տեղ ու ար­դյու­նա­վետ աշ­խա­տան­քից շա­հե­լու են մեր բնակ­չու­թյունն ու Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը»,- ա­սում է Ի­վե­տա Տո­նո­յանն ու շեշ­տում՝ փո­խա­դարձ լեզ­վակ­ռիվ­ներն ու կս­միթ­նե­րը որևէ լավ բա­նի չեն հան­գեց­նե­լու:
«Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան քար­տու­ղար ԱՐ­ՄԱՆ Ա­ԲՈ­ՎՅԱՆՆ էլ հա­վե­լում է, որ նա­խորդ տա­րի ի­րենց խմ­բակ­ցու­թյու­նը հան­դես է ե­կել 90-ից ա­վե­լի օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով, ո­րոն­ցից ըն­դուն­վել է միայն 9-ը: Հա­վա­տաց­նում է՝ խմ­բակ­ցու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­մա­նում ա­րել է ա­ռա­վե­լա­գույնն ու փոր­ձել հնա­րա­վո­րինս ար­դյու­նա­վետ աշ­խա­տել: Պա­րոն Ա­բո­վյանն ըն­դգ­ծում է՝ այլ խմ­բակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը հեշտ չի ե­ղել, յու­րա­քան­չյուր նա­խագ­ծի շուրջ բա­վա­կան բուռն քն­նար­կում­ներ են ծա­վալ­վել. «Մեր խմ­բակ­ցու­թյան կող­մից լուրջ աշ­խա­տանք­ներ են տար­վել ար­տա­սահ­մա­նյան գոր­ծըն­կեր­նե­րի հետ: Բո­լոր հար­ցե­րը, որ քն­նարկ­վել են ներ­քին ու ար­տա­քին հար­թակ­նե­րում, չեն վրի­պել մեր ու­շադ­րու­թյու­նից: Ազ­գա­յին ժո­ղո­վի աշ­խա­տանք­ներն էլ ա­վե­լի ար­դյու­նա­վետ դարձ­նե­լու հա­մար պետք է ա­ռա­վել ի­րա­տես լի­նենք, մի կողմ դնենք անձ­նա­կան ամ­բի­ցիա­ներն ու աշ­խա­տենք մեր հայ­րե­նի­քի հզո­րաց­ման ու բար­գա­վաճ­ման հա­մար»:
«Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Ա­ՆԻ ՍԱՄ­ՍՈ­ՆՅԱ­ՆԸ խոր­հր­դա­րա­նի մե­կա­մյա աշ­խա­տան­քը դի­տար­կում է ե­րեք բա­ղադ­րի­չով՝ գա­ղա­փա­րա­քա­ղա­քա­կան, ըստ կա­րո­ղու­թյուն­նե­րի ու հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պատ­րաս­տա­կա­մու­թյան։ «Գա­ղա­փա­րա­քա­ղա­քա­կան ա­ռու­մով այն աչ­քի չի ըն­կել: Մեկ տար­վա ըն­թաց­քում խոր­հր­դա­րա­նը հնա­րա­վո­րու­թյուն­ներ է ու­նե­ցել ինս­տի­տու­տի­ցիո­նալ փո­փո­խու­թյուն­նե­րով զար­գաց­նե­լու պառ­լա­մեն­տա­րիզ­մը, սա­կայն հենց տար­վա սկզ­բում մե­ծա­մաս­նու­թյու­նը երկ­րորդ ան­գամ երկ­րում սու­պեր­վար­չա­պե­տա­կան հա­մա­կարգ հաս­տա­տեց: Ե­թե օ­րեն­սդ­րի աշ­խա­տանք­նե­րը գնա­հա­տենք ըստ կա­րո­ղու­թյուն­նե­րի, ա­պա, ի տար­բե­րու­թյուն նա­խորդ­նե­րի, այս խոր­հր­դա­րանն ա­ռա­վել քան զար­գա­ցած է, ին­տե­լեկ­տուալ և աչ­քի է ընկ­նում պառ­լա­մեն­տա­կան դի­վա­նա­գի­տու­թյամբ: Ինչ վե­րա­բե­րում է հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը, ա­պա թեև իշ­խող մե­ծա­մաս­նու­թյու­նը մշ­տա­պես պատ­րաս­տա­կա­մու­թյուն է ցու­ցա­բե­րում, բայց հա­ճախ կարևոր քն­նար­կում­նե­րի ժա­մա­նակ մեր գոր­ծըն­կեր­նե­րը չհար­դուր­ժող են այ­լընտ­րան­քա­յին մո­տե­ցում­նե­րի և խոս­քի նկատ­մամբ։ Սա, կար­ծում եմ, բարձր լե­գի­տի­մու­թյան բար­դույթ է, ո­րը նրանք չեն կա­րո­ղա­նում հաղ­թա­հա­րել, իսկ դա վտան­գա­վոր է։ Հե­տա­գա աշ­խա­տանք­ներն էլ ա­վե­լի ար­դյու­նա­վետ դարձ­նե­լու հա­մար մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ պատ­գա­մա­վոր­նե­րին հոր­դո­րում եմ ընդ­դի­մու­թյան կող­մից ներ­կա­յաց­ված նա­խագ­ծերն ա­վե­լի հա­ճախ հեր­թա­կան նս­տաշր­ջա­նի օ­րա­կար­գում նե­րա­ռել: Սեր և հա­մե­րաշ­խու­թյուն եմ մաղ­թում գոր­ծըն­կեր­նե­րիս»։
Խոր­հր­դա­րա­նի աշ­խա­տանք­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյունն ու ա­նար­դյու­նա­վե­տու­թյունն ա­մե­նից լավ թերևս մենք՝ լրագ­րող­ներս, կա­րող ենք գնա­հա­տել: Ազ­գա­յին ժո­ղո­վի աշ­խա­տող­ներն օր­նի­բուն լու­սա­բա­նող­ներս տես­նում ենք թե՛ աշ­խա­տող­նե­րին, թե՛ գլուխ պա­հող­նե­րին, թե՛ նիս­տե­րից հա­ճա­խա­կի բա­ցա­կա­յող­նե­րին, թե՛ ուղ­ղա­կի կո­ճակ սեղ­մող­նե­րին: Ի տար­բե­րու­թյուն պատ­գա­մա­վոր­նե­րի, ո­րոնք ու­նեն ի­րենց աշ­խա­տա­սե­նյակ­նե­րը, պարգևավ­ճար­ներ են ստա­նում ու գոր­ծու­ղում­նե­րի մեկ­նում, անն­կա­րագ­րե­լի բարդ է մեր աշ­խա­տան­քը, երբ ինչ-որ հար­ցի առն­չու­թյամբ հար­ցազ­րույց ենք ցան­կա­նում վերց­նել, իսկ պատ­գա­մա­վո­րը «տե­ղում չէ», «այ­սօր չի գա­լու», «ար­դեն դուրս է ե­կել», «հան­դիպ­ման է» և այլն: Ըստ մեր ու­սում­նա­սի­րու­թյան՝ ա­մե­նից պար­տա­ճա­նա­չը «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» պատ­գա­մա­վոր­ներն են, ան­պար­տա­ճա­նա­չը՝ «Բար­գա­վաճ Հա­յաս­տա­նի­նը»: Իմ-քայ­լա­կան­նե­րը` խոր­հր­դա­րա­նի նվի­րյալ­նե­րը, հա­մես­տո­րեն, լու­ռու­մունջ աշ­խա­տում են, ուղ­ղա­կի փա­փուկ ա­թոռ­ներ զբա­ղեց­նող­ներն ԱԺ են գա­լիս ա­սել-խո­սե­լու և գե­ղե­ցիկ լու­սան­կար­ներ հրա­պա­րա­կե­լու հա­մար:
7-րդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վը ես ան­վա­նում եմ «ծա­փա­հա­րող­նե­րի»: Իշ-խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո օ­րենս­դիր մար­մին ե­կած­ներն ա­մեն մի «հու­զիչ» ե­լույ­թից հե­տո ծափ տա­լուց չեն կաշ­կանդ­վում: Ե­թե նախ­կի­նում պատ­գա­մա­վոր­նե­րը ծա­փա­հա­րում էին ի­րենց հյու­րըն­կա­լած ա­շա­կերտ­նե­րին, ու­սա­նող­նե­րին կամ օր­վա հո­բե­լյա­րին, ա­պա «ե­րի­տա­սար­դա­կան» խոր­հր­դա­րա­նը հիմ­նա­կա­նում վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նին է ծա­փա­հա­րում: Մեզ՝ լրագ­րող­նե­րիս հա­մար երևույ­թը խորթ է, ըստ տրա­մա­բա­նու­թյան՝ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի ե­լույթ­նե­րից, հար­ցու­պա­տաս­խան­նե­րից ոչ թե ոգևոր­վել, այլ դա­տո­ղու­թյուն­ներ ա­նել է պետք: Նո­րեկ­նե­րը, փաս­տո­րեն, ի­րենց ա­ռաջ­նոր­դի ա­սա­ծը ոչ թե ի գի­տու­թյուն են ըն­դու­նում, այլ որ­պես ան­վե­րա­պահ ճշ­մար­տու­թյուն և հայտ­նում ի­րենց հա­մա­ձայ­նու­թյու­նը նրա ա­մեն մի ա­սա­ծին:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ