Աղոթարան
24.12.2019 | 00:08
ՈՒ թող տարածվի սարերի վրա,
Օվսաննան անվերջ,
Որ մարդու Որդին ցորենհաց դարձած,
Քայլում է մեր մեջ`
Ավետիսների բուրմունքը ձեռին:
Մխիթարում է տառապյալներին,
Կույրերին գգվում, խուլին` համբուրում,
Արցունքից խեղդվող վշտահարներին,
Անանց լույսերի մասին ավետում,
Խաչի գամերից հոսող օրհնության`
Հրաշքը բաշխում այս Ամանորին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ