Տես­նենք՝ հա­ջորդ դե­րը որն է լի­նե­լու

Տես­նենք՝ հա­ջորդ դե­րը որն է լի­նե­լու
10.01.2020 | 00:21
Հետևե­լով Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ իր ան­ձին պար­բե­րա­բար տված ո­րա­կում­նե­րին, հարց է ա­ռա­ջա­նում՝ ին­չու՞ է նա այդ­քան հա­ճախ ցան­կա­նում հան­րու­թյա­նը ներ­կա­յա­նալ այս կամ այն մար­դու կեր­պա­րով։ Հի­շում ենք՝ Պապ թա­գա­վո­րի հետ հա­մե­մատ­վեց, հե­տո Հռո­մի պա­պի, Հի­սուս Քրիս­տո­սի, ե­րեկ էլ ա­սում է, թե չի հա­վակ­նում ժո­ղովր­դի հոր կար­գա­վի­ճա­կին, ժո­ղովր­դի սպա­սա­վորն է։ «Մենք ժո­ղովր­դի հայր կամ չգի­տեմ ինչ լի­նե­լու հա­վակ­նու­թյուն չու­նենք, ո­րով­հետև ժո­ղովր­դին հա­մա­րում ենք մեր գոր­ծա­տուն: Մենք սպա­սա­վոր­ներ ենք ու պետք է մեր սպա­սա­վո­րու­թյունն ի­րա­կա­նաց­նենք մաք­սի­մալ ան­կեղծ, ար­դյու­նա­վետ ու մինչև վերջ»,- ա­սաց։
Իր ան­ձի շուրջ այս դե­գե­րում­նե­րը շա­րու­նակ­վե­լու են, ո­րով­հետև այս 1,5 տար­վա ըն­թաց­քում Փա­շի­նյա­նը մշ­տա­պես նոր կեր­պար­նե­րի մեջ է փոր­ձում ի­րեն տե­ղա­վո­րել։ Բայց չի «խա­ղար­կում» ա­մե­նա­կարևո­րը՝ երկ­րի ի­րա­կան վար­չա­պե­տի, իշ­խա­նու­թյան ղե­կա­վա­րի դե­րը։ Պատ­ճառն ա­ռա­վել քան ակն­հայտ է։ Առն­վազն պի­տի այլ կեր­պար ու­նե­նա, որ­պես­զի ԱԱԾ-ին հրա­հան­գի բռ­նել սա­տա­նա­նե­րին, սևազ­գեստ մարդ­կանց, Ֆեյս­բու­քում մե­քե­նա­նե­րի ջար­դոն­նե­րի վա­ճառ­քի վե­րա­բե­րյալ հայ­տա­րա­րու­թյուն ա­նի, գտած ջար­դո­նի կող­քին էլ նկար­վի, դա­տա­րան­նե­րի մուտ­քը հրա­հան­գի փա­կել, լրատ­վա­մի­ջոց­նե­րի հաս­ցեին սպառ­նա­լիք­ներ հն­չեց­նի, լայ­վե­րում ու հրա­պա­րակ­նե­րում գոռ­գո­ռա­լով բո­լո­րին աս­ֆալ­տին փռի, պա­տին ծե­փի, վզից բռ­նի, նս­տեց­նի ի­րենց տե­ղը, ա­նընդ­հատ կենտ­րո­նա­նա ու­տե­լի­քի վրա ¥ան­գամ գո­ղա­ցա­ծը «քյա­բաբ առ քյա­բաբ» վե­րա­դարձ­նե­լու մա­սին¤ ու երկ­րի կարևոր խն­դիր­նե­րից մե­կը հա­մա­րի ռես­տո­րան­նե­րի «անմ­խի­թար» զու­գա­րան­նե­րը։ Սրանք Փա­շի­նյա­նի՝ ըն­դա­մե­նը մի քա­նի դե­րե­րին հա­մա­պա­տաս­խան օ­րի­նակ­ներ են, էլ չենք խո­սում ար­տա­քին ու ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյանն առ­նչ­վող այլ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­սին։
Ա­հա այս­պի­սի հար­ցե­րով միտ­քը զբա­ղեց­րած երկ­րի ղե­կա­վա­րին հա­զիվ թե եր­կա­րա­ժամ­կետ ծրագ­րեր, մշակ­ված ռազ­մա­վա­րու­թյուն պետք լի­նեն, քա­նի որ մի օր կա­րող է Հի­սուս Քրիս­տո­սի դե­րում այդ ա­մե­նը նրան մեկ վայր­կա­նում ի­րա­կա­նա­նա­լի թվալ, մյուս օ­րը Հռո­մի պա­պի դե­րում՝ ա­մեն ինչ պայ­մա­նա­վոր­ված լի­նի Աստ­ծո ո­ղոր­մու­թյամբ, հա­ջորդ օրն էլ ժո­ղովր­դի սպա­սա­վո­րի կար­գա­վի­ճա­կում սպա­սի, թե հան­րու­թյունն ինչ­պես գլուխ կհա­նի սե­փա­կան խն­դիր­նե­րից, որ հայ­տա­րա­րի, թե աղ­քա­տու­թյու­նը նրանց գլ­խում հաղ­թա­հար­վել է, բազ­մո­ցին չեն պառ­կում և «սպա­սա­վո­րի» մեկ­նած ձեռ­քը բռ­նում են։ Ինչ­պես ա­սում են, Աստ­ված է՛լ բե­թա­րից ա­զա­տի, բա որ մի օր էլ ո­րո­շի Լյու­ցի­ֆե՞ր դառ­նալ։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 1027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao