«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ասում են...

Ասում են...
10.01.2020 | 00:23

...թե Դա­վիթ Ա­փո­յա­նին բեր­ման են­թար­կե­լու օ­պե­րա­ցիան կազ­մա­կերպ­վել էր ԵՊՀ պրո­ռեկ­տոր Ար­թուր Իս­րա­յե­լյա­նի մի­ջո­ցով, ո­րը ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ըն­կերն է, նրա աչքն ու ա­կան­ջը` ԵՊՀ-ում: Իս­րա­յե­լյա­նը մի քա­նի ան­գամ զան­գել է Ա­փո­յա­նին, կան­չել` ինչ-որ կրա­կոց­նե­րի տե­սա­նյու­թեր «նա­յե­լու», «հարց­նե­լու»` ում է ճա­նա­չում կրա­կող­նե­րից, ո­րից հե­տո ԵՊՀ պա­հա­կա­յին ծա­ռա­յու­թյան պետ Լյո­վա Ա­ռուս­տա­մյա­նը ցուց­մունք է տվել, որ Դա­վիթ Ա­փո­յա­նը ճա­նա­չում է այդ տղա­նե­րին, ոս­տի­կան­նե­րը խիստ ցու­ցադ­րա­բար ե­կել-բեր­ման են են­թար­կել Ա­փո­յա­նին: Այդ ծա­ռա­յու­թյուն­նե­րի դի­մաց Ա­ռուս­տա­մյա­նին ա­ռա­ջի­կա­յում պաշ­տո­նի բարձ­րա­ցում է սպա­սում, տո­նե­րից հե­տո նրան կն­շա­նա­կեն ու­սա­նո­ղա­կան հան­րա­կա­ցա­րա­նի տնօ­րեն, որ­պես ցու­ցանք, թե ինչ է կա­տար­վում հա­վա­տա­րիմ­նե­րի և ինչ` «ան­հա­վատ­նե­րի» հետ:

Դիտվել է՝ 18721

Մեկնաբանություններ