«Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հուն­վա­րի 31-ին:               
 

«Սա­ր­յան փո­ղո­ցում կա մշա­կու­թա­յին հիմ­նադ­րամ, ո­րը բաց է ե­րե­կո­յան ժա­մե­րին»

«Սա­ր­յան փո­ղո­ցում կա մշա­կու­թա­յին  հիմ­նադ­րամ, ո­րը բաց է ե­րե­կո­յան ժա­մե­րին»
10.01.2020 | 01:41

2018 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 10-ին կյան­քից հե­ռա­ցավ 20-րդ դա­րի խո­շո­րա­գույն քան­դա­կա­գործ, ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան նկա­րիչ, պրո­ֆե­սոր Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյա­նը: 2019-ի դեկ­տեմ­բե­րի 2-ին նա կդառ­նար 100 տա­րե­կան: Նույն թվա­կա­նին ստեղծ­վեց «Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյան» մշա­կու­թա­յին հիմ­նադ­րա­մը: 2019-ի օ­գոս­տո­սի 10-ին Սա­րյան 19-21 հաս­ցեում բաց­վեց հիմ­նադ­րա­մի ար­վես­տա­յին տա­րած­քը: Տա­րե­վեր­ջին վար­պե­տի ծնն­դյան 101-ա­մյա­կը նշա­նա­վոր­վեց հուշ-ե­րե­կո­յով՝ նրա ա­նու­նը կրող երևա­նյան կենտ­րո­նում: «Հիմ­նադ­րա­մի գոր­ծու­նեու­թյու­նը բազ­մաո­լորտ է. փո­փոխ­վող ցու­ցադ­րու­թյուն­նե­րից բա­ցի ի­րա­կա­նաց­վում են կր­թա­կան և հա­մեր­գա­յին ծրագ­րեր, դա­սա­խո­սու­թյուն­ներ՝ նվիր­ված հայ և հա­մաշ­խար­հա­յին ար­վես­տի պատ­մու­թյա­նը: «Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյան» մշա­կու­թա­յին հիմ­նադ­րա­մի ար­վես­տա­յին տա­րած­քում հան­րայ­նաց­վում է ոչ միայն մեծ վար­պետ Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյա­նի, այլև 20-րդ դա­րի վար­պետ­նե­րի թո­ղած ժա­ռան­գու­թյու­նը, միա­ժա­մա­նակ ներ­կա­յա­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վում ե­րի­տա­սարդ ար­վես­տա­գետ­նե­րին»,- մեզ հետ զրույ­ցում ա­սաց «Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյան» ցու­ցաս­րա­հի տնօ­րեն, ար­վես­տա­գետ ՍԱՐ­ԳԻՍ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԸ, նշե­լով, որ վար­պե­տը կյան­քի մեծ մասն ապ­րել ու ստեղ­ծա­գոր­ծել է Մոսկ­վա­յում, նրա ար­վես­տա­նո­ցը բաց է ե­ղել շա­տե­րի, այդ թվում՝ հա­յաս­տա­նյան ար­վես­տա­գետ­նե­րի հա­մար: Նույն մո­տե­ցու­մը կի­րառ­վում է ցու­ցաս­րա­հում: Այս­տեղ վար­պե­տի հու­շա­սե­նյա­կը մյուս ցու­ցաս­րահ­նե­րից չի ա­ռանձ­նա­նում դռ­նով, ին­չը նույն­պես են­թա­գի­տակ­ցո­րեն զու­գորդ­վում է մոս­կո­վյան հյու­րըն­կալ ար­վես­տա­նո­ցի հետ: Հու­շա­սե­նյա­կը կա­հա­վոր­ված է Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյա­նի՝ Եր­վանդ Քո­չա­րի վրա գտն­վող ար­վես­տա­նո­ցից բեր­ված կա­հույ­քով, կա­րե­լի է ա­սել, երևա­նյան ար­վես­տա­նո­ցի վե­րար­տադ­րու­թյունն է:

-Ցու­ցաս­րա­հի տա­րածքն ինչ­պե՞ս է ըն­տր­վել:
-Տա­րած­քի ընտ­րու­թյու­նը վար­պե­տի կրտ­սեր դուստր Գա­յա­նե Նի­կո­ղո­սյա­նինն է: Այս փո­ղո­ցը բա­վա­կա­նին աշ­խույժ է, զբո­սաշր­ջիկ­նե­րի հոսք կա, բա­ցի այդ, Սա­րյա­նի վրա են գտն­վում վար­պե­տի մտե­րիմ ըն­կեր­նե­րից Մար­տի­րոս Սա­րյա­նի թան­գա­րա­նը, ինչ­պես նաև Հով­հան­նես Թու­մա­նյա­նի թան­գա­րա­նը, ու կար­ծես դառ­նում են մե­կը մյու­սին կա­պող մշա­կու­թա­յին օ­ղակ:
-Ի՞նչ աշ­խա­տանք­ներ կան երևա­նյան ցու­ցաս­րա­հում:
-Կտավ­նե­րը՝ գծան­կար­ներն ու գե­ղան­կար­նե­րը, որ հի­մա տես­նում եք, տրա­մադ­րել է Մոսկ­վա­յում գոր­ծող «Նի­կո» պատ­կերս­րա­հը, մնա­լու են մինչև հուն­վա­րի վերջ: Վար­պե­տի՝ հատ­կա­պես վեր­ջին տա­րի­նե­րին ար­ված կտավ­նե­րը հայ հան­րու­թյա­նը ծա­նոթ չեն, մտա­դիր ենք պար­բե­րա­բար տար­բեր շր­ջա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ Մոսկ­վա­յից բե­րել ու ցու­ցադ­րել: Քան­դակ­նե­րը բեր­վել են Քո­չա­րի վրա գտն­վող ար­վես­տա­նո­ցից: Դա Նի­կո­ղո­սյան ըն­տա­նի­քի նվերն է Հա­յաս­տա­նին: Մեր ֆոն­դում կան շուրջ յոթ տաս­նյակ քան­դակ­ներ տար­բեր նյու­թե­րից՝ գիպս, բրոնզ, գրա­նիտ, մար­մար, փայտ: Քան­դակ­նե­րի զգա­լի մա­սը վե­րա­կանգ­նել են Մոսկ­վա­յի Գրա­բա­րի վե­րա­կան­գն­ման կենտ­րո­նի մաս­նա­գետ­նե­րը, վար­պե­տի դուստ­րե­րի՝ Գա­յա­նե և Մա­րիամ Նի­կո­ղո­սյան­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ ու հրա­վե­րով: Ցու­ցաս­րա­հի մշ­տա­կան էքս­պո­զի­ցիան պար­բե­րա­բար փո­փոխ­վե­լու է: Կլի­նեն նաև ժա­մա­նա­կա­վոր ցու­ցադ­րու­թյուն­ներ: Ա­սեմ նաև, որ մի քա­նի ա­միս է ինչ գոր­ծում է ցու­ցաս­րա­հը, ար­դեն եր­կու նվեր ենք ստա­ցել՝ Ռու­բեն Ա­վե­տի­սյա­նի (գե­ղան­կար) և ա­կա­դե­մի­կոս Սեր­գեյ Մեր­գե­լյա­նի որ­դու՝ Նի­կի­տա Մեր­գե­լյա­նի նկար­նե­րը (գծան­կար):
-Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյա­նին ճա­նա­չում են ա­վե­լի շատ որ­պես քան­դա­կա­գոր­ծի՞, թե՞ գե­ղան­կար­չի:
-Միան­շա­նակ՝ քան­դա­կա­գոր­ծի, 20-րդ դա­րի ա­մե­նա­խո­շոր մո­նու­մեն­տա­լիստ քան­դա­կա­գործ­նե­րից մեկն է: Թե՛ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան, թե՛ Հա­յաս­տա­նի շատ թան­գա­րան­նե­րում կան վար­պե­տի աշ­խա­տանք­նե­րից: Նա մեզ թո­ղել է նաև գե­ղան­կար­չա­կան զգա­լի ժա­ռան­գու­թյուն: Ինչն է հե­տաքր­քիր. գրե­թե բո­լո­րը բնորդ­նե­րից ար­ված աշ­խա­տանք­ներ են, այ­սինքն՝ նկա­րել է այն մարդ­կանց, ո­րոնց հետ շփ­վել է կյան­քի ըն­թաց­քում: Օ­րի­նակ՝ բա­լե­տի պա­րու­հի Ա­լի­սիա Ա­լոն­սո­յի կտավն է ներ­կա­յումս ցու­ցադր­վում ցու­ցաս­րա­հում, ու­նենք նաև պա­րու­հու դի­մա­քան­դա­կը, մի քան­դակ էլ կա Մոսկ­վա­յի պատ­կե­րաս­րա­հում:
-Վար­պե­տը գի­տե՞ր, որ այս­տեղ է լի­նե­լու ցու­ցաս­րա­հը, ո­րով­հետև, փաս­տո­րեն, չի հասց­րել տես­նել թան­գա­րա­նը:
-Թան­գա­րա­նը չհասց­րեց տես­նել, բայց տա­րած­քի մա­սին տե­ղյակ էր, ֆոնդ ստեղ­ծե­լու ա­ռա­ջար­կը, թան­գա­րա­նի տա­րած­քի ընտ­րու­թյու­նը, այդ բո­լո­րը կա­տար­վեց վար­պե­տի կեն­դա­նու­թյան օ­րոք: Նրա հա­մար շատ կարևոր էր, որ այս տա­րած­քը ծա­ռա­յի որ­պես մշա­կու­թա­յին կենտ­րոն:
-Չե՞ք կար­ծում, որ կենտ­րո­նը կա­րող էր գոր­ծել նրա կեն­դա­նու­թյան օ­րոք:
-Խոր­հր­դա­յին Միու­թյան ժա­մա­նակ խո­սակ­ցու­թյուն­ներ ե­ղել են վար­պե­տի ա­նու­նով թան­գա­րան կա­ռու­ցե­լու մա­սին, մա­կետ­ներ են գծ­վել, հե­տո ա­նա­վարտ է մնա­ցել:
-Ի վեր­ջո, բաց­վեց որ­պես ոչ պե­տա­կան, այլ մաս­նա­վոր թան­գա­րան: Կա՞ բո­վան­դա­կա­յին տար­բե­րու­թյուն:
-Թան­գա­րա­նը մշ­տա­կան հաս­տա­տու­թյուն է, ո­րը բաց է հան­րու­թյան ա­ռաջ, ծա­ռա­յում է նրան՝ զար­գաց­ման նպա­տա­կով: Որ­պես մաս­նա­վոր հաս­տա­տու­թյուն՝ փոր­ձում ենք թան­գա­րա­նա­յին գոր­ծա­ռույ­թը մշա­կել ու ա­ռա­ջար­կել նոր մո­տե­ցում­ներ: Օ­րի­նակ, «Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյան» ցու­ցաս­րա­հը բաց­վում է ոչ թե ժա­մը 10-ին, այլ 12-ից և աշ­խա­տում մինչև ե­րե­կո­յան 20-ը: Ին­չու՞, ո­րով­հետև մար­դիկ հիմ­նա­կա­նում աշ­խա­տում են մինչև ժա­մը 17-18-ը, ո­րից հե­տո միայն ժա­մա­նակ ու­նեն այ­ցե­լե­լու թան­գա­րան: ՈՒր­բաթ օ­րե­րին (մինչև աշ­նան վեր­ջը) աշ­խա­տում ենք մինչև 22:00-ն: Ի­րա­կա­նում շա­տե­րը գե­րա­դա­սում են ըն­տա­նի­քով կամ ըն­կեր­նե­րի հետ մշա­կու­թա­յին հե­տաքր­քիր վայ­րեր այ­ցե­լել աշ­խա­տան­քա­յին շա­բաթ­վա վեր­ջին օ­րը, իսկ շա­բաթ, կի­րա­կի հան­գս­տա­նալ տա­նը՝ ըն­տա­նի­քի հետ: Դրա հա­մար տե­ղի զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման հա­մար շատ կարևոր է, որ ուր­բաթ օ­րե­րին մշա­կու­թա­յին օ­ջա­խը ա­վե­լի եր­կար գոր­ծի: Հիմ­նա­կա­նում թան­գա­րան­նե­րը ժա­մը 16-ին փակ­վում են, մինչ­դեռ շա­տե­րը գի­տեն, որ Սա­րյան փո­ղո­ցում կա մշա­կու­թա­յին հիմ­նադ­րամ, ո­րը բաց է ե­րե­կո­յան ժա­մե­րին:
-Կա դժ­գո­հու­թյուն, որ թան­գա­րան­նե­րում մի­ջո­ցա­ռու­մերն աշ­խա­տան­քա­յին ժա­մե­րին են անց­կաց­վում: Են­թադ­րում եմ, որ նաև մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մերն ենք հա­տուկ սկզ­բուն­քով հա­մա­կար­գում:
-Ան­շուշտ, սո­վո­րա­բար ցու­ցադ­րու­թյուն­նե­րը, գր­քե­րի շնոր­հան­դես­նե­րը, հա­մեր­գա­յին ծրագ­րե­րը մեզ մոտ ար­վում են 18:00-ից հե­տո: Մենք ինք­ներս էլ շատ մի­ջո­ցա­ռում­նե­րի չենք կա­րո­ղա­նում ներ­կա լի­նել ժա­մա­յին գրա­ֆի­կի պատ­ճա­ռով: Եվ­րո­պա­կան եր­կր­նե­րում թան­գա­րա­նա­յին ո­լոր­տը զար­գա­ցած է, ո­րով­հետև նրանք ինս­տի­տու­ցիո­նալ մո­տե­ցու­մով են աշ­խա­տում: Հատ­կա­պես վեր­ջին 20 տա­րի­նե­րին Եվ­րո­պա­յում մեծ ու­շադ­րու­թյուն է դարձ­վում կր­թա­կան ծրագ­րե­րին: Այդ հա­մա­տեքս­տում ակ­տի­վա­ցել է նաև թան­գա­րան գնա­լու մշա­կույ­թը: Դր­սի փոր­ձը հաշ­վի առ­նե­լով՝ կարևո­րում ենք նաև կր­թա­կան ծրագ­րե­րը, անց­կաց­նում ենք սե­մի­նար­ներ, դա­սըն­թաց­ներ, ու դրանց մեկ­նար­կը սկ­սել ենք մար­զե­րից: Իբրև օ­րի­նակ, ա­միս­ներ ա­ռաջ Կո­տայ­քի մար­զի Քա­նա­քե­ռա­վա­նի ար­վես­տի դպ­րո­ցի ե­րե­խա­նե­րին հրա­վի­րե­ցինք ցու­ցաս­րահ, ար­վես­տա­բան Դիա­նա Ղա­զա­րյա­նը նրանց ծա­նո­թաց­րեց ցու­ցան­մուշ­նե­րին, նաև նկա­րե­ցին վար­պե­տի աշ­խա­տանք­նե­րից: Ե­րե­խա­նե­րի այդ նկար­նե­րը հե­տա­գա­յում ցու­ցադր­վե­լու են վար­պե­տի գոր­ծե­րի հետ: Կր­թա­կան ծրագ­րե­րը պար­տա­վոր ենք շա­րու­նա­կա­բար անց­կաց­նել, որ այդ տա­րի­քից ե­րե­խա­նե­րի մեջ ձևա­վոր­վի գե­ղա­գի­տա­կան ճա­շակ: Նրանք ի­րենց կա­տա­րած աշ­խա­տան­քը կտա­նեն տուն, կար­ձա­նագ­րեն՝ որ­տեղ են ե­ղել ու եր­բեք չեն մո­ռա­նա:
-Թան­գա­րա­նա­յին ո­լոր­տում ու­րիշ ի՞նչ խն­դիր­ներ կան, որ վե­րա­նայ­ման, ար­մա­տա­կան փո­փո­խու­թյան կա­րիք ու­նեն:
-Մենք խն­դիր ու­նենք ցա­ցան­մուշ­նե­րի պահ­պան­ման, վե­րա­կան­գն­ման, հան­րայ­նաց­ման ա­ռու­մով, ինչ­պես նաև էք­պո­զի­ցիա­նե­րի թար­մաց­ման: Շատ թան­գա­րան­նե­րում մշ­տա­կան էքս­պո­զի­ցիան 20-30 տա­րի չի փոխ­վում, թեև ժա­մա­նա­կի ըն­թաց­քում են­թարկ­վում է տրանս­ֆոր­մա­ցիա­յի: Եվ, ինչ­պես ար­դեն ա­սա­ցի, միան­շա­նակ պետք է վե­րա­նա­յել թան­գա­րան­նե­րի աշ­խա­տան­քա­յին ժա­մե­րը: Մեր այ­ցե­լու­նե­րը հիմ­նա­կա­նում Թան­գա­րա­նա­յին գի­շերն են գա­լիս թան­գա­րան, բայց բազ­մա­մարդ թան­գա­րա­նից չես կա­րող ինչ-որ բան վերց­նել, թան­գա­րա­նում պետք է հան­գիստ շր­ջել, կար­դալ, նա­յել, ծա­նո­թա­նալ: Այլ կերպ ա­սած՝ ճիշտ տես­լա­կա­նի ձևա­վոր­ման, ինս­տի­տու­ցիո­նալ, կա­ռու­ցո­ղա­կան մո­տեց­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն կա: Մի բան է տես­նե­լը, հաս­կա­նա­լը, խո­սե­լը, այլ բան՝ գոր­ծե­լը: Մենք այ­սօր ժա­մա­նակ չու­նենք խո­սե­լու, մենք ու­նենք գոր­ծե­լու ժա­մա­նակ:
-Ի՞նչ կա­սեք հիմ­նադ­րա­մի ա­ռա­ջի­կա ծրագ­րե­րի մա­սին:
-Բաց­ման օր­վա­նից սկ­սել ենք աշ­խա­տել ծրագ­րա­յին նա­խագ­ծե­րի վրա: Մի­ջո­ցա­ռում­նե­րի շար­քը, ա­ռա­ջի­կա հինգ տար­վա կտր­ված­քով, ու­նենք: Այս տար­վա փետր­վա­րին մեզ մոտ մեկ­նար­կե­լու է «20-րդ դար. Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյա­նը և իր ժա­մա­նա­կա­կից­նե­րը» ցու­ցադ­րու­թյու­նը: Ա­ռա­ջին ցու­ցադ­րու­թյան ժա­մա­նակ ներ­կա­յաց­վե­լու են Մա­րիամ և Ե­րա­նու­հի Աս­լա­մա­զյան քույ­րե­րի գրա­ֆի­կա­կան աշ­խա­տանք­նե­րը: Ներ­կա­յաց­վե­լու են նաև այլ մե­ծա­նուն ար­վես­տա­գետ­ներ՝ Զու­լեյ­կա Բաժ­բեուկ-Մե­լի­քյան, Մա­րի Հո­վե­լյան-Հա­կո­բյան, Հով­հան­նես Զար­դա­րյան, Խա­չա­տուր Իս­կան­դա­րյան, Ա­լեք­սանդր Գրի­գո­րյան: Յու­րա­քան­չյուր ցու­ցադ­րու­թյուն ու­ղեկց­վե­լու է կր­թա­կան ծրագ­րե­րով, ո­րոնց մաս­նակ­ցե­լու են թե՛ ե­րե­խա­նե­րը, թե՛ մե­ծա­հա­սակ­նե­րը:
-Ընդ­հա­նուր առ­մամբ, այ­ցե­լու­նե­րից գո՞հ եք, կա՞ բա­վա­րար հե­տաք­րք­րու­թյուն:
-2019 թ. օ­գոս­տո­սից ենք գոր­ծում, ա­ռայժմ դժ­վար է կոնկ­րետ բան ա­սել: Մեր հարևա­նու­թյամբ շի­նա­րա­րու­թյուն է ըն­թա­նում, գրա­խա­նութ է բաց­վե­լու, հա­ջորդ տա­րի գար­նա­նը հա­վա­նա­բար կա­վար­տեն, հա­մա­գոր­ծակ­ցե­լու ենք նրանց հետ: Ցու­ցաս­րա­հի դի­մա­ցի հատ­վա­ծում ու­նե­նա­լու ենք Ձմե­ռա­յին այ­գի: Տա­րած­քը, ընդ­հա­նուր առ­մամբ, այն­քան էլ մեծ չէ, բայց ու­նե­նա­լու ենք և՛ ցու­ցաս­րահ, և՛ հան­դի­պում­նե­րի սրահ, և՛ ձմե­ռա­յին այ­գի, և՛ գրա­դա­րան, որ­տեղ ար­վես­տի մա­սին տա­րա­տե­սակ գր­քեր կան, նաև՝ վար­պե­տի ար­վես­տա­բա­նա­կան գր­քե­րից, ցան­կա­ցող­նե­րը կա­րող են գալ, նս­տել, թեր­թել գր­քե­րը, աշ­խա­տել: Այ­սինքն՝ լի­նե­լու է մշա­կու­թա­յին հա­մա­լիր կենտ­րոն:
Զրույ­ցը՝
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao