Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սպիտակ տանը մեկնաբանել են Իրանի վերաբերյալ Կոնգրեսի բանաձեւը

Սպիտակ տանը մեկնաբանել են Իրանի վերաբերյալ Կոնգրեսի բանաձեւը
10.01.2020 | 19:41

Իրանի դեմ ուժի կիրառման՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իրավունքի սահմանափակման վերաբերյալ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւը խարխլում է Թեհրանի կողմից «ահաբեկչական գործունեությանը» դիմակայելու ունակությունը՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլիի՝ հունվարի 9-ի հայտարարության մեջ:

«Դա փորձ է՝ խանգարել նախագահին պաշտպանելու երկիրը եւ տարածաշրջանում նրա շահերը պահպանվող սպառնալիքներից: Կոնգրեսի այդ գործողությունները լիովին սխալ են»: Սպիտակ տանը փաստաթուղթը որակել են «հերթական քաղաքական քայլ»:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 9-ին հավանություն է տվել բանաձեւին, որը սահմանափակում է Թրամփի լիազորություններն Իրանի դեմ զինված ուժերի կիրառման հարցում առանց օրենսդիրների թույլտվության: Նախաձեռնությանը հավանություն է տվել 224 կոնգրեսմեն, դեմ է եղել 194-ը:

Դիտվել է՝ 802

Մեկնաբանություններ