«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշը ՀՀ-ում և հարևան երկրներում․ մեկնաբանում է տնտեսագետը

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշը ՀՀ-ում և հարևան երկրներում․ մեկնաբանում է տնտեսագետը
11.01.2020 | 18:46

Տնտեսագիտության մեջ երկրի տնտեսական վիճակը բնութագրելու համար կիրառվող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշը՝ համախառն ներքին արդյունքն է՝ՀՆԱ, որը ցույց է տալիս որոշակի ժամանակահատվածում տվյալ երկրում արտադրված պատրաստի ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը։ «Իրատեսի» հետ զրույցում ասում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը։

Հասկանալու համար, թե ինչպիսին է ՀՆԱ-ն, հաշվի առնելով նաև երկրի բնակչության քանակը, բացատրում է նա, կիրառվում է մեկ այլ մակրոտնտեսական ցուցանիշ՝ 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն, որը ստացվում է ՀՆԱ ցուցանիշը բաժանելով տվյալ երկրի բնակչության թվի վրա։ Վերջինս սովորաբար կիրառվում է որպես տարբեր երկրներում կյանքի որակի գնահատման ցուցանիշ:

«Սակայն, պետք է հաշվի առնել նաև, որ առանձին երկրներում գների մակարդակը, հարկերի դրույքաչափերը և արժույթների փոխարժեքները տարբեր են և նշված գործոնների ազդեցությունը հաշվի առնելով՝ կիրառվում է մեկ այլ ցուցանիշ՝ ՀՆԱ մեկ շնչի հաշվով՝ ըստ գնողունակության համարժեքության (purchasing power parity, PPP)։
Ինչ վերաբերում է Հայաստանի և հարևան երկրների վերոհիշյալ ցուցանիշների վերաբերյալ մամուլում լայնորեն քննարկված վերջին հրապարակումներին, ապա ասեմ, որ ԱՄՀ կողմից իր պաշտոնական Imf.org կայքում տեղադրվող «World Economic Outlook» զեկույցներում պաշտոնապես հրապարակվում են աշխարհի երկրների մակրոտնտեսական ցուցանիշներն ու դրանց կանխատեսումները, իսկ վերջին հրապարակումը, որին և կարծում եմ հղում է կատարել վարչապետը, եղել է 2019 թվականի հոկտեմբերի 15-ին։ Համաձայն ԱՄՀ զեկույցում արտացոլված տվյալների՝ Հայաստանի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշը(ընթացիկ գներով) կազմել է 4530 դոլար, Վրաստանինը՝ 4290 դոլար, Ադրբեջանինը՝ 4690 դոլար։ Փաստացի, պարոն Փաշինյանի հրապարակած տվյալները 2019 թվականի մասով ճիշտ են»,- մանրամասնում է նա։

Անդրադառնալով 2020 թվականի համար կանխատեսվող ցուցանիշներին՝ մեր զրուցակիցը նշում է՝ համաձայն ԱՄՀ զեկույցում արտացոլված տվյալների՝ դրանք համապատասխանաբար կկազմեն Հայաստանում՝ 4760 դոլար, Վրաստանում՝ 4630 դոլար, Ադրբեջանում՝ 4720 դոլար։ Ինչպես տեսնում ենք, ասում է Սարգսյանը, 2020-ին Հայաստանում կանխատեսվող ցուցանիշը գերազանցում է նաև Ադրբեջանի ցուցանիշին։

«Ճիշտ է, Հայաստանում բնակչության որոշակի կրճատում է եղել և այս ցուցանիշի աճը մասամբ պայմանավորված է նաև այդ հանգամանքով, սակայն պետք է նշել, որ 2019 թվականին ՀՆԱ իրական աճի ցուցանիշով՝ 6%, Հայաստանը ավելի քան 2,2 անգամ գերազանցում է Ադրբեջանին՝ 2,7%, ինչպես նաև 1,4%-ով գերազանցում է Վրաստանին՝ 4,6%: Փաստացի, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշի աճը մեծապես պայմանավորված է նաև այս հանգամանքով: Ինչ վերաբերվում է 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ին՝ ըստ գնողունակության համարժեքության, ապա ԱՄՀ զեկույցի համաձայն՝ Հայաստանը 2019 թվականին 11080 դոլար ցուցանիշով դեռևս զիջում է Ադրբեջանին՝ 18620 դոլար և Վրաստանին՝ 12230 դոլար։

Սակայն, միաժամանակ կարևոր եմ համարում հավելել, որ համաձայն ԱՄՀ կանխատեսումների՝ իրական ՀՆԱ-ի գծով առաջանցիկ աճի միտումը կարող է պահպանվել առաջիկա առնվազն 5 տարվա ընթացքում՝ ներառյալ 2024 թվականը (կանխատեսումները կատարվում են 5 տարվա կտրվածքով) և յուրաքանչյուր տարի Հայաստանի ՀՆԱ իրական աճի տեմպը միջին հաշվով 2 անգամ կարող է գերազանցել Ադրբեջանի ՀՆԱ աճի ցուցանիշին։ Կարծում եմ, ՀՀ կառավարության կողմից ճիշտ հաշվարկված և արդյունավետ տնտեսական քաղաքականության իրականացման դեպքում նշված ցուցանիշները կարող են իրականություն դառնալ և առաջիկա տարիներին Հայաստանը նաև ըստ գնողունակութան համարժեքությամբ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշի գծով առաջանցիկ աճ կգրանցի»,- ամփոփում է տնտեսագետ Սարգսյանը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ






Դիտվել է՝ 10803

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ